Հանդիպում քաղաքապետի թեկնածուների հետ
Այսօր Ախալցխայի Նախընտրական Մեդիա Կենտրոնում անցկացվեց բանավեճ շրջանի քաղաքապետի թեկնածուների միջեւ: Բանավեճին ներկա էին «Եվրոպական Վրաստան» կուսակցությունից առաջադրված քաղաքապետի թեկնածու՝ Վաժա Չիտաշվիլին եւ «Միացյալ Ազգային Շարժում» կուսակցության կողմից առաջադրված Ախալցխայի քաղաքապետի թեկնածու՝ Իրակլի Բարձեմաձեն: Մեդիա Կենտրոնի կողմից պատրաստած նախընտրական հանդիպման թեմաների շարքում էին կուսակցությունների նախընտրական ցուցակում ազգային փոքրամասնությունների ներգրաված լինելը, ենթակառուցվածքների եւ ջրամատակարարման հետ կապված…