
Նինոծմինդայի շրջանում ավարտին են հասցվել մարզադաշտերի շինարարական աշխատանքները
Վերջին տարիներին երիտասարդների առօրյան ավելի ակտիվ դարձնելու, հետագայում շրջանում լավ մարզիկներ ու չեմպիոններ ունենալու և սպորտի զարգացման նպաստելու նպատակով Նինոծմինդայում կառուցվում են սպորտդպրոցներ, մարզադաշտեր և մարզասրահներ։ Նոր մարզական օբյեկտների կառուցումը նպաստում է շրջանում սպորտային կյանքի ակտիվացմանը, այդ նպատակով էլ մարզադահլիճների կառուցման աշխատանքներ են նախատեսվում նաև շրջանի այն գյուղերում, որտեղ սպորտային կյանքն համեմատաբար ավելի պասիվ է։…