Հոկտեմբերի 2017
Խուրգումոյում քաղաքական կուսակցության ակտիվիստները ընդդիմացել են միմյանց
Այսօր «Եվրոպական Վրաստան» կուսակցության ակտիվիստին ֆիզիկական և բարոյական վիրավորանք են հասցրել զրույցի ժամանակ: Միջադեպը տեղի է ունեցել Ախալքալաքի Խուրգումո գյուղում: Ինչպես հաղորդում է Ախալցխայի TV-9 ալիքը՝ «Վրաստանի Հայրենասերների դաշինք» կուսակցության կողմից Ախալքալաքի մունիցիպալիտետում առաջադրված քաղաքապետի թեկնածու Սամվել Պետրոսյանը սոցիալական ցանցերում գրել է, որ այս միջադեպը հրահրել է Վրաստանի խորհրդարանի անդամ Հենզել Մկոյանը: Ախալքալաք-Նինոծմինդայի միասնական կազմակերպությունը…
Քաղաքապետի թեկնածու Իրակլի Բարձեմաձեյի մամլո ասուլիսը USAID Նախընտրական Մեդիա Կենտրոնում
Հոկտեմբերի 6–ին Ախալցխայի USAID Նախընտրական Մեդիա Կենտրոնում տեղի ունեցավ «Միասնական Ազգային Շարժում» կուսակցության կողմից առաջադրված Ախալցխայի քաղաքապետի թեկնածու՝ Իրակլի Բարձեմաձեյի մամլո ասուլիսը: Քաղաքապետի թեկնածուի խոսքերով իր ասուլիսը կազմակերպվում է նրա համար, որ իշխանությունը զգուշանա ընտրախախտումներից: Նրա պնդմամբ իրենց հավաստի տեղեկություն ունեն այն մասին, որ իշխանությունները նախընտրական շրջանում օգտագործում է պետական միջոցները եւ հրահանգում մանկապարտեզների եւ…
ԱՄՆ-ն «փակեց» Արցախի խնդիրը. Երեւանի հզոր պատասխանը
ԱՄՆ-ն եւ Եվրամիությունն արդեն ոչ թե փորձագիտական, այլ պաշտոնական մակարդակով աջակցություն են հայտնում ղարաբաղյան հակամարտությունում Հայաստանի դիրքորոշմանը եւ երկիրն անվտանգության ու հաղորդակցությունների եվրատլանտյան համակարգում ինտեգրելու ցանկության մասին:ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հրապարակել է արցախյան կարգավորման իր տեսլականը՝ աջակցելով Կոնգրեսի դիրքորոշմանն Արցախի ամբողջական ականազերծման, դիպուկահարներին հեռացնելու եւ դիտարկման մեխանիզմների ներդրման հարցում: Ռեքս Թիլերսոնը փաստացի հայտարարել է այսպես…
Հանդիպում NDI կազմակերպության դիտորդների հետ
Հոկտեմբերի 4-ին Ախալցխայի USAID-ի ժողովրդավարության ներգրավման կենտրոն այցելեցին NDI երկարաժամկետ դիտորդական առաքելության անդամներ՝ Քեթրին Փինանին եւ Բուդիմիր Միլիչը: Դիտորդական առաքելության անդամները գրասենյակում հանդիպեցին Ախալցխայի USAID-ի ժողովրդավարության ներգրավման կենտրոնի համակարգող՝ Ամալյա Սարգսյանի եւ Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնի տնօրեն՝ Էդուարդ Այվազյանի հետ: Հանդիպման ժամանակ քննարկվեց Սամցխե-Ջավախքում ընթացող տեղական ինքնակառավարման մարմինների նախընտրական փուլը: Հանդիպման ժամանակ Էդուարդ Այվազյանը դիտորդների…
Լարվածության նոր ալիք է սպասվում Ջավախքում. այս անգամ՝ Տաբածղուր գյուղում
Վրաստանի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդառաջ մրցակից ուժերը փորձում են լարվածության տարբեր ալիքներ առաջացնել Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում: Այդ նպատակով օգտագործում են տեղի հայ բնակիչներին և նրանց հուզող հիմնախնդիրները՝ հրահրելով նորանոր միջադեպեր: Օրերս Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղում տեղի ունեցած խաչքարի տեղադրումը բախման առիթ դարձավ և տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց՝ ռուս-ադրբեջանական սադրանքից մինչև վիճահարույց եկեղեցիների հարցին լուծում չտված հայ-վրացական եղբայրական…
Տեր Տաթեւ. Հարցին բացարձակ անտեղյակ այս անձը, փորձում է Վրաց եկեղեցու հավատացյալների մեջ ատելություն սերմանել
Քրիստոնեական խոնարհության ու եղբայրասիրության մեր դիրքերից ելնելով՝ շատերս լռում էինք, խոհեմաբար սպասելով երկու եկեղեցիների հոգևոր առաջնորդների հանդիպումներին և Գուբուրդոյի հայտնի դեպքերին առնչվող բարձր մակարդակի քննարկումներին: Բայց., ոմն վրաց քահանա, չգիտես ինչ իշխանությամբ, իրեն առիթ է վերապահում համայն վիրահայ համայնքի հոգևոր առաջնորդիս հասցեին այսպիսի անպատասխանատու մեղադրանքներ հնչեցնել՝ նրան համարելով Վրաստանի թշնամի: Հարցին բացարձակ անտեղյակ այս անձը,…
Հայաստան-Վրաստան հարաբերություններ. լրջացե՛ք, դարը փոխվել է
Ս.թ. սեպտեմբերի 30-ին Վրաստանի Սամցխե-Ջավախեթի նահանգի Գումբուրդո գյուղում տեղի ունեցած ցավալի միջադեպը կրկին վեր հանեց թե՛ Հայաստան-Վրաստան միջպետական հարաբերությունների, թե՛ ջավախահայության խնդիրների նկատմամբ ուշադրության պակասը: Ըստ հասած տեղեկությունների՝ գյուղում, Ախալքալաքից 12 կմ հեռավորության վրա, 10-րդ դարի քաղկեդոնական եկեղեցու տարածքում, որտեղ պետությունը վերականգնողական աշխատանքներ է կատարում, հայ բնակիչները փորձել են խաչքար տեղադրել առանց պետության հետ համաձայնեցնելու,…
Ախալցխայում անցկացվեց «Գիտություն եւ նորարարություն միջազգային փառատոն 2017» ը
Ախալցխայի, Ռաբաթ բերդի ամֆիթատրոնում, հոկտեմբերի 2-ին տեղի ունեցավ «Գիտության եւ նորարարության 2017 միջազգային փառատոն»: Սամցխե-Ջավախքի եւ Թելավիի համալսարանների ուսանողները և տարբեր կենտրոնի ներկայացուցիչները ցույց տվեցին հետաքրքիր փորձեր եւ ինտերակտիվ գյուտեր: Փառատոնը բացվեց «Զվարճալի գիտություն» ցուցահանդեսով, որը հիմնականում ուղղված էր դպրոցի տարիքի երեխաների համար: «Մենք անցկացնում ենք ֆիզիկական եւ քիմիական փորձեր»,- ասաց Թելավիի պետական համալսարանի ուսանող…
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խորապես մտահոգված է Գումբուրդոյում ստեղծված իրավիճակով
Վերջին օրերին ամենքի ուշադրությունը սևեռված է Ջավախքի Գումբուրդո գյուղին, ուր տեղ են գտել բախումներ հայերի և վրաց ջոկատայինների միջև: Առճակատման պատճառը հայկական խաչքարի տեղադրումն էր: Ստեղծված իրավիճակի առնչությամբ «Արմենպրես»-ը զրուցեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քահանա Մելիքյանի հետ: — Վերջին օրերին տարբեր լրատվամիջոցներ, այդ թվում և օտար, անդրադառնում են Գումբուրդոյի դեպքերին,…
Վրացիներն ուզում են Գումբուրդոյի հայկական եկեղեցին ներկայացնել ՅՈՒՆԵՍԿՕ եւ խաչքարի տեղադրումը դրան կխոչընդոտի. Տեր Տաթեւ
Վրացական իշխանությունները Գումբուրդոյի հայկական եկեղեցին ցանկանում են որպես պատմամշակութային արժեք ներկայացնել ՅՈՒՆԵՍԿՕ եւ խաչքարի տեղադրումը դրան խոչընդոտ կհանդիսանա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգեւոր հովիվ` Տեր Տաթեւ քահանա Մարուքյանը։ Նրա խոսքով, վրացական կողմը պնդում է, որ ոսկորները հողի մակարդակի վրա են թաղվել, իսկ շինարարական աշխատանքների արդյունքում այդ մակարդակը պիտի իջնի, եւ…
«ՀԺ». Վրաստանում ՀՀ դեսպանը առողջական խնդիրների պատճառով աշխատանքի չի գնում
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Armtimes.com-ի տեղեկություններով՝ Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանն առողջական խնդիրների պատճառով աշխատանքի չի գնում: Այսօր, երբ armtimes.com-ը փորձեց Յուրի Վարդանյանից մեկնաբանություն խնդրել Ջավախքում եկեղեցու շուրջ բարձրացված աղմուկի շուրջ, դեսպանատնից պատասխանեցին, որ Վարդանյանն աշխատանքի չի եկել: Վրաստանի հայ համայնքում լուրեր են շրջում, թե Յուրի Վարդանյանը առողջական խնդիրներ…
Ուչա Նանուաշվիլի. Ինձ որքանով հայտնի է, հնարավոր է, որ տեղի է ունեցել հանցագործություն
Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղում սեպտեմբերի 30-ին տեղի ունեցած միջադեպի մասին է խոսել Վրաստանի Օմբուդսմեն Ուչա Նանուաշվիլին: Մարդու իրավունքների պաշտպանի խոսքերով, իրենց գրասենյակը պատրաստվում է ուսումնասիրել Գումբուրդոյի եկեղեցու շուրջ տեղի ունեցածը, որից հետո Օմբուդսմենի գրասենյակը հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ: «Մենք պատրաստվում ենք ուսումնասիրել տվյալ գործը, այդ թվում՝թե գործընթացում որքանով էին պաշտպանված քաղաքացիների իրավունքները: Առաջիկայում խնդրի վերաբերյալ հայտարարություն կտարածենք: Ինձ որքանով…
Ո՞վ և ինչո՞ւ է Գումբուրդո գյուղում հատուկ նշանակության զորքերը մտցնելու հրաման արձակել
Սեպտեմբերի 30-ին Գումբուրդո գյուղում (Ախալքալաքի մունիցիպալիտետ Սամցխե-Ջավախքի շրջան) ամոթալի պատահար է տեղի ունեցել Վրաստանի ուժային գերատեսչությունների բացեիբաց մասնակցությամբ և տարածաշրջանի զարգացման ու կայունության բազմաթիվ անբարյացկամների շահերի գաղտնի ներկայությամբ։ Գումբուրդո գյուղում գտնվում է 10-րդ․ դարի տաճար, որտեղ 2016թ․-ից վերանորոգում է անցկացվում։ Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ժամանակակից Վրաստանում վերանորոգողական աշխատանքները, մասնակիորեն անցկացվում են վերանորոգման հասարակ…
Արմեն Ավետիսյան. Խաչքարի տեղադրման հարցը պետք է անհապաղ և առանց նախապայմանների լուծել
Վրաստանի կենտրոնական իշխանության կայացրած որոշումը կապված Ջավախքի Գումբորդո գյուղի Սբ. Համբարձման եկեղեցու բակում տեղի ունեցածի հետ մեղմ ասած սխալ է, միանշանակ անհամաչափ ու դատապարտելի է նաև ոստիկանության գործողությունները, իրենց նախնիների ոսկորների վրա խաչքար տեղադրող գյուղացիների վրա Թբիլիսիից ուղղաթիռով զինված հատուկ ջոկատայիններ բերել: Ի՞նչն էր խանգարում պաշտոնական Թբիլիսիին թույլադրել կամ նույնիսկ աջակցել տեղի բնակչությանը այդ խաչքարի…

Կոչ անդորրի
Սույնով հայտնում ենք մեր մտահոգությունը 2017 թ. սեպտեմբերի 30-ին հայաբնակ Ջավախքում՝ Ախալքալաքի շրջանի Գումբուրդո համայնքում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ: Գումբուրդոյի եկեղեցու հարևանությամբ հայտնաբերված նախնիների ոսկորների վերաթաղման և այդ աճյունների վրա խաչքարի տեղադրման խնդրի շուրջ ստեղծված իրավիճակը մի անգամ ևս բացահայտում է երկու երևույթ: Առաջինը՝ Վրաստանի իշխանությունները Վրաստանի հայության ազգային-մշակութային և կրոնական իրավունքների նկատմամբ շարունակում են…
- 1
- 2