
Ախալքալաքի սակրեբուլոյում «Վրացական երազանք»-ից կլինի 31, իսկ ընդդիմությունից՝ 7 պատգամավոր
Ախալքալաքի քաղաքային խորհուրդը, որը բաղկացած է 38 պատգամավորից, կունենա 31 պատգամավոր «Վրացական երազանք» կուսակցությունից եւ 7 պատգամավոր ընդդիմությունից: Ընդդիմադիր կուսակցությունները սակրեբուլոյում կլինեն 3: Սամցխե-Ջավախքի քաղաքային խորհուրդներից ամենաշատ պադգամավորը լինելու է Ախալքալաքում։ 38 անդամից 23-ը մեծամասնական եւ 15 համամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներ են: Այսպիսով, ընդհանուր առմամբ քաղաքային խորհուրդը բաղկացած կլինի չորս կուսակցություններից «Վրացական երազանք», «Եվրոպական Վրաստան»,…