
08.11.2017


Նորընտիր քաղաքապետերը կսկսեն աշխատանքը նոյեմբերի 12-ից
Ինքնակառավարվող քաղաքների և համայնքների քաղաքապետերը, ովքեր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների առաջին փուլում տարան հաղթանակ, աշխատանքի կանցնեն նոյեմբերի 12-ից: Սամցխե-Ջավախքի 6 մունիցիպալիտետներում նոյեմբերի 12-ից իրենց աշխատանքը կսկսեն միայն հինգը: Բացառություն է կազմում միայն Բորժոմին։ Ախալցխայում նոյեմբերի 12-ից իր աշխատանքը կսկսի Զազա Մելիքիձեն, Ադիգենիում՝ Զաքարիա Էնդելաձեն, Ասպինձայում՝ Ռոստոմ Մագռաքվելիձեն, Ախալքալաքում` Յուրիկ Ունանյանը եւ Նինոծմինդայում`Անիվարդ Մոսոյանը: Վեց մունիցիպալիտետներից…

Ցերեկույթ` նվիրված Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյանի ծննդյան 70-ամյակին
Նոյեմբերի 7-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում տեղի ունեցավ Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյանի ծննդյան 70-ամյակին նվիրված հանդիսություն: Ցերեկույթին ներկա էին «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանը, խորհրդի անդամներ Սերգեյ Վանցյանը, Գագիկ Վարդերեսյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ՋԱՀ-ի համահիմնադիր Աշոտ Մելքոնյանը, հիմնադրամի փոխտնօրեն Սամվել Մկոյանը, մտավորականներ, պաշտոնյաներ և այլ բարձրաստիճան հյուրեր:…