Քաղաքացիները պահանջում են փակել հասարակաց տները եւ թուրքական ռեստորանները
Ախալցխա-Թբիլիսի մայրուղու վրա երեկ երեկոյան հավաքվել էին մոտ 70 տեղացիներ: Տուժած Գրիգոլ Կապանաձեի հարազատները պահանջում էին փակել թուրքական ռեստորանները եւ հասարակաց տները: Բողոքի հանրահավաքի պատճառը Գրիգոլ Կապանաձեի եւ նրա ընկերների ձերբակալությունն է: Խնդիրը նրանում է, որ մի քանի օր առաջ կեսգիշերին Տավառնի թաղամասի այսպես կոչված սրճարաններից մեկում դեպք է տեղի ունեցել: Չորս երիտասարդ տղամարդ փորձել…
