Նոյեմբերի 2017
Նորընտիր քաղաքապետերը կսկսեն աշխատանքը նոյեմբերի 12-ից
Ինքնակառավարվող քաղաքների և համայնքների քաղաքապետերը, ովքեր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների առաջին փուլում տարան հաղթանակ, աշխատանքի կանցնեն նոյեմբերի 12-ից: Սամցխե-Ջավախքի 6 մունիցիպալիտետներում նոյեմբերի 12-ից իրենց աշխատանքը կսկսեն միայն հինգը: Բացառություն է կազմում միայն Բորժոմին։ Ախալցխայում նոյեմբերի 12-ից իր աշխատանքը կսկսի Զազա Մելիքիձեն, Ադիգենիում՝ Զաքարիա Էնդելաձեն, Ասպինձայում՝ Ռոստոմ Մագռաքվելիձեն, Ախալքալաքում` Յուրիկ Ունանյանը եւ Նինոծմինդայում`Անիվարդ Մոսոյանը: Վեց մունիցիպալիտետներից…
Ցերեկույթ` նվիրված Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյանի ծննդյան 70-ամյակին
Նոյեմբերի 7-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում տեղի ունեցավ Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյանի ծննդյան 70-ամյակին նվիրված հանդիսություն: Ցերեկույթին ներկա էին «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանը, խորհրդի անդամներ Սերգեյ Վանցյանը, Գագիկ Վարդերեսյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ՋԱՀ-ի համահիմնադիր Աշոտ Մելքոնյանը, հիմնադրամի փոխտնօրեն Սամվել Մկոյանը, մտավորականներ, պաշտոնյաներ և այլ բարձրաստիճան հյուրեր:…
Պուտինը չէր համաձայնել, որովհետև դա Թուրքիայի վերջն էր նշանակում
Թուրքական Haberturk թերթին տված հարցազրույցում քաղաքագետ, Կրեմլի գաղափարաբաններից Ալեքսանդր Դուգինը նշել է, որ Թուրքայի և ՆԱՏՕ-ի դաշնակցությունը մոտենում է ավարտին: Նրա խոսքով, Թուրքիայի նախագահ Էրդողանը փորձել է դաշնակցել թե մուսուլմանների, թե Արևմուտքի հետ, սակայն դրա արդյունքը ռազմական հեղաշրջման փորձն էր: Դուգինը նշում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի փորձում Թուրքիային իր կողմը քաշել, այլ…
Ախալքալաքի սակրեբուլոյում «Վրացական երազանք»-ից կլինի 31, իսկ ընդդիմությունից՝ 7 պատգամավոր
Ախալքալաքի քաղաքային խորհուրդը, որը բաղկացած է 38 պատգամավորից, կունենա 31 պատգամավոր «Վրացական երազանք» կուսակցությունից եւ 7 պատգամավոր ընդդիմությունից: Ընդդիմադիր կուսակցությունները սակրեբուլոյում կլինեն 3: Սամցխե-Ջավախքի քաղաքային խորհուրդներից ամենաշատ պադգամավորը լինելու է Ախալքալաքում։ 38 անդամից 23-ը մեծամասնական եւ 15 համամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներ են: Այսպիսով, ընդհանուր առմամբ քաղաքային խորհուրդը բաղկացած կլինի չորս կուսակցություններից «Վրացական երազանք», «Եվրոպական Վրաստան»,…
Ռուս պատգամավորները մտադիր են Հայաստանի դեմ հայց ներկայացնել ՄԱԿ-ի Միջազգային դատարան
Ռուսաստանի Պետդումայի պատգամավորների, Ռուսաստանի Հանրային պալատի անդամների, փորձագետների և իրավաբանների խումբը միավորվում են աշխատանքային խմբում՝ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի համար դիմում պատրաստելու նպատակով: Այս մասին հայտնում է Report-ը: «Երկրների թվում, որոնց դեմ պահանջներ կներկայացվեն ՄԱԿ-ի Միջազգային դատարանում, Հայաստանն էլ է: Հենց Հայաստանում գնալով ավելի հաճախ են հարցնում՝ արդյոք Գարեգին Նժդեհի և Դրաստամատ Կանայանի հիշատակի հավերժացումը ֆաշիզմի…
Հայաստանի հակազդելու ժամանակն է. Հարցազրույց Հայկ Բալանյանի հետ
Օրերս գործարկվեց Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին: Տարածաշրջանային նոր զարգացումների և Հայաստանին ու Ջավախքին սպասվող մարտահրավերների մասին Hayacq.com-ը զրուցեց վերլուծաբան Հայկ Բալանյանի հետ: -Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի գործարկումը կարելի՞ է արդյոք դիտարկել տարածաշրջանում զուտ որպես տնտեսական գործոն: -Այդ ծրագիրը հենց սկզբից նախատեսվել էր որպես քաղաքական գործոն՝ նպատակ ունենալով մեկուսացնել Հայաստանը տարածաշրջանի տրանսպորտային նախագծերից: Բացի այդ, երկաթուղին թույլ կտա ամրապնդել Ադրբեջան-Թուրքիա կապը՝ մասնավորապես…
Ջավախքցիների շրջանում տարակուսանք կա առաջնորդական փոխանորդության հետագայի հանդեպ. Արտյուշ Գրիգորյան
Haydzayn.am-«Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության Ախալքալաքի գրասենյակում հոկտեմբերի 25-ին տեղի ունեցած հոգևոր սպասավորների և պաշտոնեության համատեղ ժողովի ժամանակ Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը հայտնել է առաջնորդական փոխանորդ Տեր Բաբկեն վարդապետ Սալբիյանի՝ աշխատանքից ազատման որոշման մասին, և, ըստ պաշտոնական հաղորդագրության, փոփոխությունը պայմանավորված է կադրային և կառուցվածքային փոփոխություններով»,-«Հայ ձայնի» հետ զրույցի ընթացքում ասաց «Ջավախք» բարեգործական հիմնադրամի նախագահ Արտյուշ Գրիգորյանը: Վերջինս նշեց, որ ձևավորվել է այնպիսի կարծիք, թե առաջնորդական…
Որևիցե օրինական միջոց չկա, որով արգելեն հայկական բեռների տեղափոխումը Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծով․ Վահագն Չախալյան
Ջավախահայ քաղաքական-հասարակական գործիչ Վահագն Չախալյանի խոսքով՝ Հայաստանի նախկին իշխանություններն օգնել են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շահագործմանը: Նա Tert.am-ի հետ զրույցում հիշատակեց, որ 2006 թվականին իր ձերբակալումով սկիզբ դրվեց այդ երկաթգծի կառուցման հեռանկարին: «Այն ժամանակ ջավախահայությունը շատ ուժեղ էր՝ «Միասնական Ջավախքի» շնորհիվ, կկարողանար կանխեր երկաթգծի կառուցումը, սակայն, եղավ այն, ինչ եղավ: Փաստ է, որ իմ ձերբակալությունը նպաստեց, որ…
- 1
- 2
