
Վերանորոգման աշխատանքներից հետո իր դռներն է բացել Դիլիսկա գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցին
Այսօր օրը տոնական էր Ախալքալաքի շրջանի Դիլիսկա գյուղում։ Վերանորոգման աշխատանքներից հետո իր դռներն էր բացում գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցին: Եկեղեցին վերանորոգվել և որմնանկարներով էր պատվել ծագումով Դիլիսկայից, այժմ ռուսաստանաբնակ Նաիրի Նահատակյանի բարերարությամբ։ Եկեղեցու բացման արարողությանը ներկա էին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Դիլիսկայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Տիգրան քահանա…