Headlines

პრემიერ-მინისტრმა კონკურენციის სააგენტოს მიმართა, საწვავის ფასებზე არსებული ვითარების შესახებ ანგარიში 15 მაისამდე წარუდგინოს

პრემიერ-მინისტრმა კონკურენციის სააგენტოს მიმართა, საწვავის ფასებზე არსებული ვითარების შესახებ ანგარიში 15 მაისამდე წარუდგინოს


პრემიერ-მინისტრის ინიციატივით, კონკურენციის სააგენტო საწვავის ფასების კუთხით ბაზარზე არსებულ ვითარებას დააკვირდება და ანგარიშს ეკონომიკურ საბჭოს 15 მაისამდე წარუდგენს.მთავრობის ადმინისტრაციის ინფორმაციით, აღნიშნული გადაწყვეტილება ეკონომიკური საბჭოს სხდომაზე მიიღეს, რომელიც ირაკლი ღარიბაშვილის ხელმძღვანელობით დღეს მთავრობის ადმინისტრაციაში გაიმართა.

შეხვედრაზე საბჭოს წევრებს კონკურენციის ეროვნული სააგენტოს ხელმძღვანელმა ირაკლი ლექვინაძემ საავტომობილო საწვავის ფასებზე არსებული ვითარების გასული სამი თვის ანგარიში წარუდგინა. ანგარიშის განხილვის შედეგად მიღებული იქნა გადაწყვეტილება, რომ სააგენტო საწვავის ბაზარზე დაკვირვებას განაგრძობს, რათა შეიმუშაოს სრულყოფილი რეკომენდაციები ბაზარზე ჯანსაღი კონკურენციის ხელშესაწყობად.

„ამასთან, საბჭოს წევრებმა განიხილეს ფარმაცევტულ ბაზარზე მიმდინარე პროცესები. დადებითად შეფასდა ის ფაქტი, რომ კონკურენციის ეროვნული სააგენტოს დასკვნის საფუძველზე აქტიურად ხორციელდება რეფორმები, რომლის შედეგებიც სახეზეა და მიმდინარეობს მოქალაქეებისთვის ყველაზე მოთხოვნადი მედიკამენტების გაიაფების პროცესი. აღინიშნა, რომ მედიკამენტებზე ხელმისაწვდომობას მნიშვნელოვნად შეუწყო ხელი პრემიერ-მინისტრის ინიციატივით თურქეთის ბაზრის გახსნამ, საიდანაც იმპორტირებული 250-ზე მეტი დასახელების ყველაზე მოთხოვნადი მედიკამენტის შეძენა 70-80%-ით უფრო ნაკლებ ფასად არის შესაძლებელი. ამასთანავე, დაინერგა ელექტრონული და გენერიკული რეცეპტების სისტემა, რაც ასევე უწყობს ხელს ფარმაცევტული ბაზრის გამჭვირვალობას“, – ნათქვამია ინფორმაციაში.

მთავრობა 15 მლნ ლარს აძლევს “ლიბერთი ბანკს” პენსიონერების სესხის პროცენტის დასაწევად

მთავრობა 15 მლნ ლარს აძლევს “ლიბერთი ბანკს” პენსიონერების სესხის პროცენტის დასაწევად


მთავრობა 15 მილიონ ლარს აძლევს “ლიბერთი ბანკს” პენსიონერების სესხის პროცენტის დასაწევად.

მთავრობის ადმინისტრაციაში საპენსიო სესხის პროცენტის საკითხთან დაკავშირებით შეხვედრა გაიმართა. კომისიის სხდომის დასრულების შემდეგ ცნობილი გახდა, რომ საპენსიო სესხის პროცენტის ზედა ზღვარი 26%-მდე დაიწევს. გადაწყვეტილების შესაბამისად, სახელმწიფო პენსიების დარიგების მომსახურებაში პოტენციურ გამარჯვებულ ბანკს ერთი წლის განმავლობაში 15 მილიონ ლარს გადაუხდის. როგორც შეხვედრის დასრულების შემდეგ პარლამენტის წევრმა დეპუტატებმა აღნიშნეს, თებერვლის ბოლოს ბანკებისთვის კონკურსი გამოცხადდება, სადაც გაირკვევა, თუ რომელი ბანკი დაარიგებს პენსიებს. მათივე თქმით, ამ ეტაპზე ინტერესი „ლიბერთი ბანკმა“ და „საქართველოს ბანკმა“ გამოთქვეს.

Սեպտեմբերի 15-ից Վրաստանն արգելելու է ցամաքային ճանապարհով Հայաստան ցորենի ներկրումը. ինչ ռիսկեր են առաջ գալիս

Սեպտեմբերի 15-ից Վրաստանն արգելելու է ցամաքային ճանապարհով Հայաստան ցորենի ներկրումը. ինչ ռիսկեր են առաջ գալիս

Վրաստանի կառավարության որոշմամբ՝ սեպտեմբերի 15-ից արգելվելու է ցամաքային ճանապարհով Հայաստան ցորենի ներկրումը։ Ներկրող ընկերություններն արդեն զգուշացվել են, որ այլևս չեն կարող անցնել Վրաստանի տարածքով։ Փոխադրումները պետք է իրականացվեն միայն Փոթիի նավահանգստով։

Բեռնափոխադրող ընկերություններն արդեն բարձրաձայնում են հնարավոր ռիսկերը։ Այդ ռիսկերի մասին նամակով տեղյակ են պահել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ակնկալելով հրատապ արձագանք, քանի որ խնդիրն ունի ստրատեգիական նշանակություն։

Ըստ ներկրողների՝ ցորեն ներկրումը ՌԴ-ից ՀՀ կունենա միայն մեկ ճանապարհ, այն է՝ ծովային ճանապարհը, որը խիստ կախվածություն ունի եղանակային պայմաններից։ Բացի դրանից՝ նման իրավիճակում գնաճն անխուսափելի է լինելու, մոտավոր հաշվարկով 50 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ մեկ տոննայի համար։ Բազմաթիվ մանր ձեռնարկատերեր (բեռնափոխադրումով զբաղվող, վարորդներ և այլն) գործազուրկ են դառնալու։ Եվ որ ամենակարևորն է՝ առաջանալու է ստրատեգիական նշանակության ապրանքի՝ ցորենի ներկրման ուղիղ կախվածությունը ՌԴ-ից, քանի որ փոխադրումն իրականացվելու է հարավկովկասյան երկաթուղիների միջոցով՝ Փոթի-Երևան ուղղությամբ։

Կառավարությունը դեռ չի արձագանքել բեռնափոխադրողների նամակին։

Անվտանգության և տրանսպորտային ոլորտի փորձագետ Վահե Դավթյանի խոսքերով, սակայն, Վրաստանի կառավարության որոշումը լուրջ վտանգներ կամ ռիսկեր չի պարունակում Հայաստանի համար, քանի որ Վրաստանից Հայաստան ներկրվող ցորենի ծավալները չնչին են։ «Չեմ կարծում, որ այդ քաղաքականության արդյունքում Հայաստանը ինչ-որ էական ռիսկերի առաջ կկանգնի: Նախ` նշեմ, որ Վրաստանից Հայաստան ներկրող ցորենի ծավալները չնչին են, դրանք շուկայի անգամ 2%-ը չեն կազմում. հիմնական ծավալները գալիս են Ռուսաստանից, որոշ ծավալ էլ ապահովում ենք Ղազախստանից՝ մոտ 6-7%: Ինչ վերաբերում է հացահատիկին, ապա այստեղ ևս ներմուծումը հիմնականում Ռուսաստանից է իրականացվում: Հետևաբար, Վրաստանում հնարավոր գների բարձրացումը չի անդրադառնա հայկական շուկայի վրա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Դավթյանը։

Փորձագետի խոսքերով՝ Վրաստանի իշխանությունների կողմից կիրառվող նման տրանսպորտային սահմանափակումները ուղղված են մոնոպոլիզացնելու ցորենի ու հացահատիկի շուկան, որում գլխավոր դերակատարներից է իշխող էլիտաների հետ աֆիլացված «Ագրիկոմ» ընկերությունը: «Շուկայի երկրորդական մասնակիցներին սահմանափակելով՝ իշխանությունները ուղղակիորեն նախապայմաններ են ստեղծում ցորենի ու հացահատիկի գների բարձրացման համար, ինչն արդեն դասական պետական կապիտալիզմի դրսևորում է»,- ընդգծեց Դավթյանը:

Փորձագետի խոսքերով՝ Հայաստանում ցորեն ու հացահատիկ ներկրող երկու կազմակերպություն կա՝ «Ալեքս Գրիգը» ու «Մանանա Գրեյը», որոնք հիմնականում աշխատում են ծովային ու երկաթուղային տրանսպորտով: Հետևաբար, Վրաստանի կառավարության որոշումը, համաձայն որի՝ արգելվում է ավտոմոբիլային տրանսպորտով ցորեն ու հացահատիկ ներկրել, ընդհանրապես չի կարող առնչվել Հայաստանին: «Միակ խնդիրն այստեղ շարունակում է մնալ Վրաստանի տարածքում երկաթուղային տրանսպորտով փոխադրվող հայկական բեռների համար սահմանված սակագները: Հիշեցնեմ, որ նախքան մեր երկաթուղին ռուսական կողմին կոնցեսիոն հիմունքներով հանձնելը հայկական բեռների համար Վրաստանի տարածքում գործում էր 17% զեղչ, սակայն կոնցեսիոն պայմանագրի կնքումից հետո այն վերացավ, բնականաբար, քաղաքական պատճառներով: Սա, ի դեպ, ուղղակիորեն անդրադարձել է նաև Հայաստանից իրականացվող հացահատիկի արտահանման ցուցանիշների վրա, որոնք տարեցտարի անկում են ապրում»,- նկատեց Վահե Դավթյանը:

Նշենք, որ ըստ շրջանառվող լուրերի՝ վերջին այս փոփոխությունների հետևում կանգնած է գործարար Խաչատուր Սուքիասյանը։ Նույն լուրերի համաձայն՝ Վրաստանի կառավարության կողմից այս որոշմանը գործարարը շատ ավելի վաղ է ծանոթ եղել և ներկայումս՝ սեպտեմբերի 15-ից հենց նրան պատկանող ընկերությունն է զբաղվելու Փոթիի նավահանգստով իրականացվող ցորենի բեռների փոխադրմամբ։ Ասում են՝ Սուքիասյանն արդեն իսկ ձեռք է բերել և պատրաստել համապատասխան ենթակառուցվածքները։ Այսինքն՝ շատ շուտով Խաչատուր Սուքիասյանը ցորենի ներկրման մենաշնորհը կխլի գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանից։

Աղբյուր՝ 1in.am

Լուսանկարը՝ Photolure-ի

Հակառակորդի 15 հոգանոց խումբը հարձակման փորձ է ձեռնարկել

Հակառակորդի 15 հոգանոց խումբը հարձակման փորձ է ձեռնարկել

Օգոստոսի 17-ին՝ ժամը 00:00-ի սահմաններում, հակառակորդի 15 հոգանոց խումբը հարձակման փորձ է ձեռնարկել ՊԲ հյուսիսային հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ:

ՊԲ դիրքապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի նախահարձակ խմբի գործողությունները և վերջիններիս ետ շպրտել ելման դիրքեր:

Տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում ՊԲ-ն որևէ կորուստ չի ունեցել:

Հակառակորդի ունեցած կորուստների մասին տվյալներըը ճշտվում են:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

ԱՄՆ-ի Գլենդել քաղաքում մարտի 15-ին Ջավախքի խնդիրների վերաբերյալ ֆորում է անցկացվելու

ԱՄՆ-ի Գլենդել քաղաքում մարտի 15-ին Ջավախքի խնդիրների վերաբերյալ ֆորում է անցկացվելու

Մարտի 15-ին ԱՄՆ-ի Գլենդել քաղաքի համայնքային քոլեջում տեղի է ունենալու Ջավախքի խնդիրներին նվիրված ֆորում։ Ֆորումին, որի կազմակերպիչն է «ARS Javakhk Fund» կազմակերպությունը, մասնակցելու են Գլենդել քաղաքի բազմաթիվ հայ քաղաքական ու հասարակական գործիչներ, ինչպես նաեւ հասարակ բնակիչներ։

Ֆորումի ընթացքում Ջավախքի խնդիրների շուրջ զեկույցով հանդես է գալու Գլենդելի քաղաքային խորհրդի ներկայացուցիչ՝ Զարեհ Սինանյանը, ով մասնակիցներին պատմելու է անցյալ տարի Ախալցխա իր այցելության մանրամասների ու տպավորությունների մասին։ Զարեհ Սինանյանը ֆորումի մասնակիցներին մանրամասն կներկայացնի Սամցխե-Ջավախի քաղաքական ու սոցիալ-տնտեսական իրավիճակը, որի մասին նա անձամբ տեղեկացել է Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոնի անդամներից ու ջավախքի բազմաթիվ բնակիչներից։

Մարտի 15-ին Ջավախքի վերաբերյալ տեղի ունենալիք ֆորումին մասնակցելու է նաեւ Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոնի ԱՄՆ-ի մասնաճյուղի ներկայացուցիչ՝  Էդուարդ Էնֆիաջանը, ով կներկայացնի կազմակերպության դիրքորոշումը Սամցխե-Ջավախքում առկա մի շարք խնդիրների լուծման վերաբերյալ։

Անկասկած ֆորումի ընթացքում քննարկվող թեմաներին հետեւելու է նաեւ Սամցխե-Ջավախքի հայ հասարակությունը, ինչպես հավանաբար նաեւ Վրաստանի իշխանությունը ու այդ իսկ պատճառով շատ կարեւոր է, որ յուրաքանչյուր հնչած միտք ֆորումի ընթացքում լինի կառուցողական եւ նպաստի շրջանում առկա խնդիրների լուծմանը։

Akhaltskha.Net

«Արևիկ» մանկական հիմնադրամի 15-ամյակը «Հայարտուն» կենտրոնում

«Արևիկ» մանկական հիմնադրամի 15-ամյակը «Հայարտուն» կենտրոնում

2017 թվականի դեկտեմբերի 2-ին, հիրավի մանկական շունչ էր ստացել Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնը: Գեղեցիկ ժապավեններով և գույնզգույն փուչիկներով զարդարված Գալուստ Գյուլբենկյան սրահը պատրաստվել էր Վրաստանի «Արևիկ» մանկական հիմնադրամի 15-ամյակի տոնակատարությանը:

Դահլիճի առաջին շարքում տեղեր էին զբաղեցրել թբիլիսահայ համայնքի պատվավոր անձինք, ներկա էին հոգևոր դասը, ուսուցիչներ, ծնողներ, հյուրեր:1

Միջոցառմանն իր օրհնաբեր ներկայությունն էր բերել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

Տոնահանդեսը սկսվեց Տերունական աղոթքով և Թեմակալ առաջնորդի օրհնությամբ: Այնուհետև հնչեց հիմնադրամի օրհներգը մայրաքաղաքի թիվ 104 դպրոցի «Արևիկ» երգչախմբի կատարմամբ, խմբավար Մարինե Արշակյանի գլխավորությամբ:

Հիմնադրամի նախագահ Էմմա Ախտյանը անդրադարձ կատարեց հիմնադրամի պատմությանը,նրա ստեղծման մտահղացմանը, ներկայացրեց 15-ամյա գործունեության ուղենիշները,երախտագիտության խոսքեր ուղղեց ՀՀ Սփյուռքի և Մշակույթի նախարարություններին, Վիրահայոց թեմի առաջնորդին, տարբեր երկրների անհատ բարերարներին, որոնց աջակցությամբ գործում է հիմնադրամը: Կարևորեց «Արևիկ» հիմնադրամի գործունեության, մանկական նկարի և բանաստեղծական խոսքի արտացոլումը «Արևիկ» թերթի էջերին, որը թեև մանկական է, բայց նաև մեծահասակների սիրելի թերթն է: Այն3 իրականացնում է դպրոցականների կյանքին արձագանքելու, հասակակիցներին միմյանց հետ ծանոթացնելու, մերձեցնելու գործառույթ:

Հիմնադրամի փոխնախագահներ Ինգա Աղեկյանը և Աիդա Բարսեղյանը ներկաներին հիշեցրին այն ցուցահանդեսները, տոնական միջոցառումները, մրցույթներն ու նվիրատվությունները, որոնք իր գործունեության տարիներին իրականացրել է հիմնադրամը, գործելով Վրաստանի տարածքում, իր շուրջը համախմբելով հայաբնական գյուղերի ու քաղաքների երեխաներին:

Տոնահանդեսը գեղեցիկ խոսքով վարում էր Աննա Միքայելյանը: Միջոցառումը համեմված էր «Արևիկ» հիմնադրամի գործունեության մասին պատմող տեսանյութով, 4տարբեր երկրներից ստացված հեռահար շնորհավորանքներով:Իրենց երգով, պարով, ասմունքով հիմնադրամի հոբելյանը շնորհավորեցին «Հայարտուն» կենտրոնի մենակատարներ Անի Հովհաննիսյանը, Աիդա Բազոյանը,Հենրիխ Պետրոսյանը, Էդուարդ Քոչարյանը, Աննա Անանովան, Լիանա Մակարյանը, դուդուկի և դհոլի խմբակների անդամները:

Տարեդարձի առիթով «Արևիկ» հիմնադրամին շնորհավորանքի և բարեմաղթանքի խոսք ասացին բանաստեղծ-թարգմանիչ Գիվի Շահնազարը, «Վրաստան» թերթի5խմբագիր Վան Բայբուրթյանը, Վրաստանի կրթության և գիտության նախարարության ազգային ծրագրերի համակարգող Կարինե Մանուկյանը, Վրաստանի հայ գործարարների միության նախագահ Սամվել Աղեկյանը, Պետրոս Ադամյանի անվան հայպետդրամայի թատրոնի դերասան Ռոմեո Մաթիաշվիլին:

Ներկաներին ուղղված օրհնության և գնահատանքի իր խոսքում Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը բարձր գնահատեց «Արևիկ» մանկական հիմնադրամի արգասաբեր գործունեությունը, արժևորեց տոնահանդեսի գեղարվեստական ելույթները, որոնք սկսվել են 6փոքրիկներից, այնուհետև հասակ առել, կազմավորվել ու զարգացել այս կենտրոնում, ամենուրեք հպարտությամբ ներկայացնելով հայ արվեստն ու մշակույթը: Սրբազան հայրը առաջընթաց, հաջողություններ մաղթեց մանուկների բազմակողմանի, ի մասնավորի հայեցի դաստիարակությանը միտված գործունեությանը:

Միջոցառումը գեղեցկացրել էին Ռոբերտ Ներսեսովի նկարչական խմբի սաներ Գարի Արուշանյանի և Յուրի Արուտյունովի աշխատանքները: