
Վալենսիայի խորհրդարանում կներկայացվի Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու բանաձեւ
Երեկ Վալենսիայի շրջանային Պատգամավորության հանձնաժողովում տեղի ունեցավ հանդիպում «Արարատ» Հայկական Միության ներկայացուցիչների եւ Պատգամավորության հանձնաժողովի պատգամավոր Խոսե Էնրիկե Ագուարի ու Վալենսիայի խորհրդարանի պատգամավոր Դոմինգո Ռոխո Սանչեսի հետ։ Հայկական Միության Նախագահ ՝ Արարատ Ղուկասյանը պատգամավորներին ներկայացրեց Հայոց Ցեղասպանության ճանաչման կարեւորությունը ՝ հակիրճ ներկայացնելով ցեղասպանության պատմությունն փաստերով։ Նա նաեւ հատուկ շեշտեց 1915թ․ Հայոց Ցեղասպանությունը Վալենսիայի եւ Իսպանիայի…