
Հունվարի 2018


Կամիլը բեմ չպիտի՛ բարձրանա
Հայոց հաղթական մայիս. Շուշիի ազատագրում, Մեծ հայրենական, Բաշ Ապարան, Սարդարապատի ճակատամարտ, Հայաստանի առաջին Հանրապետություն: Եվ Կամիլը՞ Եվրատեսիլում: Մայիսի 8-ին Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում` Եվրատեսիլում, Հայաստանը կարող է ներկայացնի Կամիլը, նույն ինքը՝ Արսեն Գրիգորյանը (Խուճուճ Արսենը): Նա կմարմնավորի խեղկատակի՝ նողկալի մի կնոջ կերպար, որը ոչ մի ընդհանրություն չունի արդի մշակույթի ու արվեստի հետ: Գուցե, Արսենը հրաշալի մարդ…

Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնը շնորհավորում է հայ ժողովրդին Հայոց բանակի 26 ամյակի կապակցությամբ
Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոնը շնորհավորում է համայն հայությանը Հայոց բանակի 26 ամյակի կապակցությամբ: 26 տարի առաջ, երբ պատերազմական գործողությունները Արցախում դեռ հեռու էին ավարտից եւ հայ ժողովուրդը կենաց մահու կռվի էր մղում հանուն հայրենի հողի, պաշտոնապես ծնունդ առավ հայ ժողովրդի դարերի երազանք հանդիսացող Հայոց բանակը: Հայոց բանակի ձեւավորումով աշխարհի յուրաքանչյուր հայ, անկախ նրա քաղաքական հայացքներից,…

Թբիլիսիում շարունակվում են ՀՀ Զինված ուժերի կազմավորման 26-ամյակին նվիրված միջոցառումները
Հունվարի 28-ին ՀՀ Զինված ուժերի կազմավորման 26-ամյակի կապակցությամբ Վրաստանում ՀՀ դեսպանության անձնակազմը դեսպան Ռուբեն Սադոյանի գլխավորությամբ Վիրահայոց թեմի հոգևոր դասի և թբիլիսահայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ հարգանքի տուրք մատուցեց Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում ամփոփված փառապանծ հայազգի զորավարներ՝ գեներալներ Միխայիլ Լորիս-Մելիքովի, Իվան Լազարևի, Բորիս Շելկովնիկովի, Արզաս Տեր-Ղուկասովի հիշատակին, տեղի ունեցավ զինվորական պատիվներով ծաղկեպսակի զետեղման արարողություն, կատարվեց…

Վալենսիայի կիրակնօրյա դպրոցի սաները պատասխան նամակներ են ստացել հայ զինվորներից
Այսօր յուրօրինակ դաս էր Միսլատայի «Վալենսիա» հայկական կիրակնօրյա դպրոցում: Այն նվիրված էր Հայոց բանակի 26-ամյակին: Կրթօջախի սաները պատասխան նամակներ էին ստացել հայ զինվորներից՝ այն նամակների պատասխանները, որոնք աշակերտները գրել էին մեկ տարի առաջ՝ հայոց հաղթանակած բանակի 25-ամյակի կապակցությամբ: «Սիրելի երեխանե՛ր, հիշում եք, որ նամակներ էիք գրել մեր զինվորներին»,- հարցրեց դպրոցի տնօրեն Արարատ Ղուկասյանը: «Այո՛»,- հնչեց…

ՀՀ Զինված ուժերի կազմավորման 26-ամյակին նվիրված ընդունելություն Թբիլիսիում
Հունվարի 26-ին Վրաստանում ՀՀ դեսպանությունը ՀՀ Զինված ուժերի կազմավորման 26-ամյակի առթիվ Թբիլիսիում կազմակերպել էր պաշտոնական ընդունելություն, որին ներկա էին Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան, ՊՆ առաջին տեղակալ Լելա Չիքովանին, ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վլադիմեր Չաչիբայան, Պաշտապանության նախկին նախարար, գեներալ Դավիթ Թևզաձեն, ՊՆ և ԶՈՒ Գլխավոր շտաբի վարչությունների և ծառայությունների պետեր, Վրաստանի ԱԳՆ պաշտոնյաներ, Վրաստանում…

Ախալցխայի քաղաքապետարանում երեք պաշտոնատեղ չեղյալ է համարվել
Ախալցխայի քաղաքապետարանի հայտարարած հանրային պաշտոնյաների համար մրցույթը դադարեցվել է այն երեք պաշտոնատեղերի համար: Տեղական ինքնակառավարման մարմնում ասում են, որ երեք պաշտոնատեղերը չեղյալ համարվեցին մրցույթը հայտարարվելուց անմիջապես հետո: Աշխատակազմի համար նախատեսված ցուցակը փոխելուց հետո։ Այժմ Ախալցխայի քաղաքապետարանում կլինի 140 հոգանոց անձնակազմ եւ 11 պայմանագրային պաշտոնյա: Ախալցխայի քաղաքապետարանում ներկայումս ընթանում է մրցույթի երկերոդ փուլի հարցազրույցը 13 թափուր…

Վահագն Չախալյան․ Փոքրիկ Վրաստանին մեն-մենակ դժվար է դիմակայել այս էքսպանսիային
Akhaltskha.Net-ի հարցազրույցը նախկին քաղբանտարկյալ, Ջավախքի քաղաքական ու հասարակական գործիչ Վահագն Չախալյանի հետ Պրն. Չախալյան սկսենք նրանից, որ դուք արդեն 5 տարի է, ինչ գտնվում էք ազատության մեջ։ Ներկայիս իշխանությունները գալով իշխանության ճիշտ նկատեցին, որ դուք նախկին համակարգի քմահաճույքի պատճառով դարձել էիք քաղբանտարկյալ եւ կարծես ձեզ ազատ արձակելով մեկնարկը դրեցին Ջավախքում արդարության վերականգնման գործին։ Սակայն երեւի…

Արտյուշ Գրիգորյան․ Վերջին օրերին ադրբեջանական կայքերը հերթական անգամ զառանցեցին
Վերջին օրերին ադրբեջանական կայքերը հերթական անգամ զառանցեցին․ իրենց արևին Ջավախքում սեպարատիզմ են հայտնաբերել, այս անգամ հիմք ընդունելով թուրք քաղաքական կլոուն ոմն Գյուլբեյի հայտարարությունը։ Այս երևույթը սկսվում է նմանվել սիմպտոմատիկ փսիխոզի։ Ազերաթուրքերի՝ հայ-վրացական բախում ակնկալող այս սցենարը ծիծաղելի է, բայց նաև մտահոգիչ։ Մտահոգիչ այն իմաստով, որ վրացական կայքերն այս ու նմանատիպ այլ հայտարարություններին տեղ են հատկացնում,…

Ախալցխայի քաղաքապետարանում ավարտվեց մրցույթի առաջին փուլը
Ախալցխայի քաղաքապետարանում ավարտվեց հանրային ծառայողների ընտրության առաջին փուլը, որը ենթադրում էր ընդունված դիմումների մշակում։ 16 աշխատատեղի համար կա 240 դիմում, որոնցից երկրորդ փուլ են անցել 154 դիմում։ Ամենից շատ՝ 45 դիմում է գրանցվել մարդկային ռեսուրսների կառավարման եւ արխիվային փաստաթղթերի երկրորդ կարգի ավագ մասնագետի պաշտոնի համար։ Ախալցխայի քաղաքապետարանում չեն կարող հաստատ նշել, թե երբ են անցկացնելու…



Հարձակման ենթարկված ՀՀ քաղաքացի Արթուր Սուքիասյանի կյանքին վտանգ չի սպառնում
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հաղորդագրություն է տարածել Հարձակման ենթարկված ՀՀ քաղաքացի Արթուր Սուքիասյանի առողջական վիճակի վերաբերյալ։ Համաձայն տարածած հաղորդագրության Վրաստանում Հայաստանի դեսպանությունը մշտական կապի մեջ է ինչպես տուժածի և նրա հարազատների, այնպես էլ իրավապահ մարմինների հետ։ Արթուր Սուքիասյանն Օզուրգեթիի հիվանդանոցից արդեն տեղափոխվել է Բաթումի քաղաքի հիվանդանոց, գտնվում է բժիշկների վերահսկողության տակ և նրա կյանքին որևէ վտանգ…

Դեսպան Սադոյանի հանդիպումը Վրաստանում ԱՄՆ դեսպան Յան Քելլիի հետ
Հունվարի 9-ին Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանն աշխատանքային հանդիպում ունեցավ Վրաստանում ԱՄՆ դեսպան Յան Քելլիի հետ։ Դեսպան Սադոյանն իր զրուցակցին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, ինչպես նաև մանրամասնեց դրանց ուղղությամբ ձեռնարկվող քայլերն ու առկա զարգացումները։ Ռուբեն Սադոյանն ԱՄՆ դեսպանին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման առաջմղման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի…