
Դեսպան Սադոյանի հանդիպումը Վրաստանում ԱՄՆ դեսպան Յան Քելլիի հետ
Հունվարի 9-ին Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանն աշխատանքային հանդիպում ունեցավ Վրաստանում ԱՄՆ դեսպան Յան Քելլիի հետ։ Դեսպան Սադոյանն իր զրուցակցին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, ինչպես նաև մանրամասնեց դրանց ուղղությամբ ձեռնարկվող քայլերն ու առկա զարգացումները։ Ռուբեն Սադոյանն ԱՄՆ դեսպանին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման առաջմղման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի…