Դեսպան Սադոյանի այցը Սամցխե-Ջավախքի տարածաշրջան

Դեսպան Սադոյանի այցը Սամցխե-Ջավախքի տարածաշրջան

Մարտի 19-21-ը տեղի ունեցավ Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի այցը Վրաստանի Սամցխե-Ջավախքի տարածաշրջան, որի շրջանակներում դեսպանը եղավ Ախալցխա, Ախալքալաք և Նինոծմինդա քաղաքներում, ինչպես նաև մի շարք հայաբնակ գյուղերում։   Ախալցխա Սամցխե-Ջավախք կատարած այցը մեկնարկեց մարտի 19-ին Ախալցխայում, որտեղ դեսպան Սադոյանը հանդիպում ունեցավ Սամցխե-Ջավախքի նահանգապետ Ակակի Մաչուտաձեի հետ։ Հանդիպմանը մասնակցում էին նաև Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ Գիորգի…

Read More
Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը Զատիկի տոնի կապակցությամբ կազմակերպում է համերգային ծրագիր

Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը Զատիկի տոնի կապակցությամբ կազմակերպում է համերգային ծրագիր

Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը  Ապրիլի 1-ին Զատիկի տոնի կապակցությամբ   կազմակերպում է համերգային ծրագիր։ Միջոցառումը տեղի կունենա Ախալցխայի Պետական Դրամատիկական Թատրոնի շենքում։ Անվճար սկզբունքով իրականացվող համերգին իրենց ելույթներով հանդես կգան․ «Ախալցխա» երգի պարի համույթը Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու երգչախումբը Ախալցխայի հայկական թիվ 3 միջնակարգ դպրոցը Ախալցխայի Հայկական Երիտասարդական Կրթամշակույթային կենտրոնի «Գոհանամք» համույթը։ Միջոցառումը կմեկնարկի ժամը 18:00-ին։

Read More