
Ախալցխայի N3 հանրային դպրոցի աղջիկների վազքի թիմը մեկնելու է Ֆրանսիա
Ախալցխայի N3 հանրային դպրոցի աղջիկների վազքի թիմը գոյություն ունի արդեն երեք տարի։ Թիմի անդամներն են՝ Մարգարյան Հասմիկ, Հակոբյան Իրինա, Հակոբյան Սոֆյա եւ Պողոսյան Սվետլանա։ Թիմի ղեկավարն է Ախալցխայի N3 հանրային դպրոցի սպորտի մանկավարժ Սարգսյան Գեւորգը։ Իրենց գործունեության երեք տարվա ընթացքում աղջիկները հասել են մեծ հաջողությունների։ 2016 թվականին տարել են քաղաքի առաջնությունը, այնուհետեւ՝ Սամցխե-Ջավախքի, իսկ հետո…