
Ախալցխայի Հոգեւոր Տտեսչությունը Զատիկի տոնի առիթով կազմակերպեց բարեգործական համերգ
Ախալցխայի Հոգեւոր Տեսչությունը քաղաքի դրամատիկական թատրոնի շենքում Սբ․ Հարության տոնի առիթով կազմակերպեց բարեգործական համերգ։ Համերգին մասնակցում էին «Ախալցխա» երգի ու պարի համույթը Վերոնիկա Համբարյանի ղեկավարությամբ, «Գոհանամք» երգի ու պարի համույթը Տիրուհի Համբարձումյանի ղեկավարությամբ, Ախալցխայի հայկական դպրոցի ու ռուսական դպրոցի սաները, ինչպես նաեւ բազմաթիվ անհատ կատարողները։ Համերգի ընթացքում հնչեցին հայրենասիրական, ժողովրդական, մանկական ու ժամանակակից ոճի երգեր։…