
Ախալքալաքում տեղի կունենա «Արմաթ» լաբորատորիայի բացման արարողությունը
Ապրիլի 28-ին Ջավախքի Ախալքալաք քաղաքում հանդիսավոր արարողությամբ տեղի կունենա Ջավախքում 1-ին «Արմաթ» ծրագրավորման և ինժեներության լաբորատորիայի բացումը: Ջավախքում «Արմաթ» լաբորատորիա-խմբակների հիմնումն իրականացվում է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործընկերությամբ: Խմբակների հիմնումը նպատակ ունի խթանել սոցիալ-տնտեսական ոլորտի զարգացումը Սամցխե-Ջավախք և Քվեմո Քարթլի նահանգներում: Այն կնպաստի տնտեսական զարգացմանը, բիզնեսի համար բարենպաստ միջավայրի ստեղծմանը, ՏՏ…