
Գլենդելի Արցախ փողոցում տեղի է ունեցել հանրահավաք ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության
Ժամեր առաջ ԱՄՆ-ի Գլենդել քաղաքի Արցախ փողոցում տեղի է ունեցել բազմամարդ ցույց ընդդեմ Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետի։ Ինչպես Akhaltskha.Net-ի հետ զրույցում տեղեկացրեց Լոսանջելեսի բնակիչ ազատամարտիկ ու հասարակական գործիչ Էդուարդ Էնֆիաջանը, ցույցին մասնակցել է մոտ 2000 մարդ։ «Ցույցի ընթացքում ելույթ են ունեցել բազմաթիվ մարդիկ, հասարակական գործիչներ, մտավորականներ եւ Գլենդել քաղաքի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, որոնք բոլորը միասին հավաքվել…