
Ախալցխայում տեղի ունեցավ ավանդական ջահերով երթ
Ապրիլի 23-ին՝ երեկոյան. «Զորի Զորյան» երիտասարդական միության նախաձեռնությամբ Սբ․Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց մեկնարկեց ջահերով երթ դեպի քաղաքի Մարդա թաղամասում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթող: Երթի մասնակիցները եռագույն դրոշներով ու ջահերով վանկարկելով «Ճանաչում» եւ «Թուրքիա ցեղասպան» կոչերը բարձրացան Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքար-հուշակոթող: Արդեն խաչքար-հուշակոթողի մոտ ջահերով երթի մասնակիցները ու կազմակերպիչները հանդես եկան Հայոց…