Այս տարի հայ կինը արժանացել է պատվավոր ախալցխացու կոչմանը

Այս տարի հայ կինը արժանացել է պատվավոր ախալցխացու կոչմանը

Այսօր Ախալցխա քաղաքի բնակիչները տոնում էին քաղաքի տոնը:  Քաղաքի տարբեր մասերում տոնի առիթով անցկացվեցին մի շարք միջոցառումներ:  Սակայն, գլխավոր միջոցառումը անցկացվեց Ռաբաթի բերդի տարածքում և ինչպես ամեն տարի, այս տարի եւս գլխավոր միջոցառման ժամանակ հայտնի դարձավ պատվավոր ախալցխացու կոչմանը արժանացած քաղաքացիների անունները։ Այս տարի պատվավոր քաղաքացու կոչմանը արժանացան  բժիշկ Ռուզաննա Մելիքյանը,  ձեռագործ, արհեստավոր Մարիամ Ժուժունաձեն…

Read More
Ախալցխահայերը ուխտագնացություն կատարեցին Հայաստան և հանդիպեցին աշխարհիկ ու հոգևոր իշխանության ներկայացուցիչների հետ

Ախալցխահայերը ուխտագնացություն կատարեցին Հայաստան և հանդիպեցին աշխարհիկ ու հոգևոր իշխանության ներկայացուցիչների հետ

Akhaltskha.Net-Հունիսի 26-ին թվով 76 ուխտավոր Ախալցխայի հոգեւոր տեսչության եւ Սամցխե-Ջվախքի Մեդիա Վերլուծական կենտրոնի նախաձեռնությամբ այցելեց Հայաստան։ Ուխտավորների առաջին կանգառը Մայր Աթոռ Սուրբ․Էջմիածնում էր։ Էջմիածնում Ախալցխայի հոգեւոր տեսուչ հայր Հակոբ աբեղա Սահակյանի նախաձեռնությամբ հանդիպում կայացավ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ։ Հանդիպման ժամանակ Ամենայն Հայոց Հայրապետը իր օրհնությունը փոխանցեց ուխտավորներին։ Գարեգին երկրորդը իր խոսքում  ընդգծեց, որ հովվապետական այցելության…

Read More
Բարեգործական ճաշկերույթ տարեց ու միայնակ թոշակառու մարդկանց համար

Բարեգործական ճաշկերույթ տարեց ու միայնակ թոշակառու մարդկանց համար

Հունիսի 25-ին Ախալցխայի հոգեւոր տեսչության նախաձեռնությամբ տեղի ունեցավ ճաշկերույթ տարեց ու միայնակ թոշակառու մարդկանց համար։ Ճաշկերույթին մասնակցում էին շուրջ 100 հոգի։ «Ախալցխա» երգի ու պարի համույթը հայկական դպրոցի խմբակի հետ միասին իսկական տոնական երեկոյի վերածես տարեց մարդկանց բարեգործական ճաշկերույթը։ Ճաշկերույթին մասնակցող բազմաթիվ հայեր ու վրացիներ իրենց երախտիքի խոսքը հայտնեցին Հայ Առաքելական եկեղեցուն նման հրաշալի միջոցառում…

Read More
Ախալքալաքի սակրեբուլոյի նախագահը դիմել է ՀՀ իշխանություններին արագաչափերի կողմից գրանցված տուգանքներ զրոյացնելու խնդրանքով

Ախալքալաքի սակրեբուլոյի նախագահը դիմել է ՀՀ իշխանություններին արագաչափերի կողմից գրանցված տուգանքներ զրոյացնելու խնդրանքով

Վերջերս Ախալքալաքում վարորդների շրջանում մեծ բողոքի ալիք էր բարձրացրել: Քաղաքացիներից շատերը ստացել են արագաչափերի կողմից գրանցված տույժ տուգանքներ՝ նախկին ամիսների համար, ինչն էլ կազմում է բավականին մեծ գումար: Դժվարին իրավիճակում հայտնված վարորդները դիմել են Ախալքալաքի Մունիցիպալիտետի ղեկավարությանը (Նաիրի Իրիցյան և Յուրիկ Ունանյան), խնդրելով ՏԻՄ ջանքերով և ՀՀ կառավարության օժանդակությամբ նպաստել հարցի լուծմանը: Այս մասին տեղեկացնում…

Read More
Ախալցխայում տեղի է ունեցել ազգային խտրականության հենքի վրա խուլիգանություն

Ախալցխայում տեղի է ունեցել ազգային խտրականության հենքի վրա խուլիգանություն

Հունիսի 22-ի լույս 23-ի գիշերը Ախալցխայի Կլդեաշվիլի փողոցի վրա տեղի է ունեցել ազգային խտրականության հենքի վրա խուլիգանություն։ Հակահետախուզական ծառայության նախկին ղեկավար Գոչա Գելաշվիլին հարբած դուրս է եկել իր տան փողոց եւ ազգային խտրականության հենքի վրա բազմաթիվ հայհոյանքներ հնչեցրել ժողովրդի հասցեին։ Բնակիչների խոսքերով տվյալ անձը այդ պահին զինված է եղել որսորդական հրացանով։ Ախալցխայի քաղաքապետի տեղակալ Ռուբեն…

Read More
Ինչպե՞ս կարելի է արտագաղթը կանգնեցնել և սկսել հակառակ գործընթացը Ջավախքում

Ինչպե՞ս կարելի է արտագաղթը կանգնեցնել և սկսել հակառակ գործընթացը Ջավախքում

Մեկ ամիս էլ չէ անցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցից Վրաստան, սակայն ժողովրդի մեջ, հատկապես Ջավախքում, այցի կապակցությամբ քննարկումները չեն դադարում։ Այս օրերին բոլորն են քննարկում վարչապետի այցելությունը Ջավախք եւ փորձում վերլուծել նրա հիմնական ուղերձները, որոնք նա անընդհատ անում էր ժողովրդի հետ ամեն բնակավայրում հանդիպելու ժամանակ։ Ուղերձներից մեկը կարծես բոլորի համար պարզ է եւ իրագործելի…

Read More
Ն․ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մամուկա Բախտաձեին Վրաստանի վարչապետ ընտրվելու կապակցությամբ

Ն․ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մամուկա Բախտաձեին Վրաստանի վարչապետ ընտրվելու կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի կառավարության ղեկավար Մամուկա Բախտաձեին՝ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։ Նիկոլ Փաշինյանի ուղերձում, մասնավորապես, ասված է. «Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Վրաստանի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Մեր ժողովուրդները դարերի ընթացքում մշտապես միահյուսված են եղել բարեկամական և եղբայրական ամուր ու բազմաբնույթ թելերով, որոնք այսօր…

Read More
Տիկնանց միությունը կարիքավոր մարդկանց համար պատրաստեց քաղցրավենիքներ ու թխվածքներ

Տիկնանց միությունը կարիքավոր մարդկանց համար պատրաստեց քաղցրավենիքներ ու թխվածքներ

Այսօր Ախալցխայի Հոգևոր Տեսչության Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու Տիկնանց միությունը նախաձեռնությամբ միության նախագահ՝ երեցկին Անահիտ Վարդանյանի  և օրհնությամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Տ․Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի այցելեց Ախալցխայի քաղաքապետարանի բարեգործական ճաշարան։ Ճաշարանը օրեկան մեկ անգամ սնունդ է տրամադրում ծայրահեղ ծանր պայմաններում գտնվող անձանց։ Տիկնանց միության այցի նպատակն էր մասնակից լինել քաղաքապետարանի աստվածահաճո առաքելությանը և ճաշարանից օգտվողների օրը…

Read More
Ախալքալաքի մարզիկները միջազգային մրցումից  վերադարձան պատվով ու հաղթանակներով

Ախալքալաքի մարզիկները միջազգային մրցումից վերադարձան պատվով ու հաղթանակներով

2018 Թվականի հունիսի 13–ից 17–ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացավ Դավիթ Կվաչաձեի անունը կրող բռնցքամարտի միջազգային 2 –րդ մրցումը, որին մասնակցում էին մարզիկներ 7 պետություններից` Հայաստանից, Վրաստանից, Բելարուսիայից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Մոլդովայից և Ադրբեջանից: Վրաստանի ազգային հավաքականում հանդես եկան նաև 5 մարզիկ Ախալքալաքից, որոնցից 3–ը վերադարձան հաղթանակած` արժանանալով  1 ոսկյա և  2 բրոնզե մեդալների: Ախալքալաքի բոլոր մարզիկները…

Read More
Հունիս ամսվա ընթացքում Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը օգնության ձեռք է մեկնել բազմաթիվ կարիքավոր մարդկանց

Հունիս ամսվա ընթացքում Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը օգնության ձեռք է մեկնել բազմաթիվ կարիքավոր մարդկանց

Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը իր սոցիալական ծրագրերի շրջանակներում հունիս ամսվա մեջ օգնության ձեռք է մեկնել 15 կարիքավոր ընտանիքի, տրամադրելով տվյալ ընտանիքներին սննդամթերք։ Տեսչությունը հինգ անապահով ընտանիքի դրամական օգնություն է տրամադրել եւ մեկ ընտանիքի բուժման համար  200$  դոլար դրամական օգնություն։ Ինչպես նաեւ մեկ ուսանողի տրամադրել է կրթաթոշակ, մեկ հիվանդի դեղորայք  և երեք ընտանիքի տակդիրներ։

Read More
Ախալքալաքի սակրեբուլոյի պատգամավորները նամակով դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Ախալքալաքի սակրեբուլոյի պատգամավորները նամակով դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Սամցխե-Ջավախքի բնակիչները Հայաստանում մինչեւ իշխանափոխությունը տեղի ունեցած ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տուգանվում են։ Տվյալ հարցի լուծման համար Ախալքալաքի սակրեբուլոյի պատգամավորները նամակով դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Akhaltskha.Net-ը տվյալ նամակը ուղղված  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացնում է առանց փոփոխության։ Տեղեկացնում ենք Ձեզ առ այն, որ վերջին շրջանում Ախալքալաքի մունիցիպալիտետի բնակիչները դիմել են մեզ, գանգատվելով…

Read More
Վիրահայոց թեմի առաջնորդը Թանդոյանց եկեղեցու խնդրով հանդիպում է ունեցել Իլիա 2-րդի հետ. գործը դատարանում է, սակայն որոշել են ևս մեկ անգամ վերանայել մոտեցումները

Վիրահայոց թեմի առաջնորդը Թանդոյանց եկեղեցու խնդրով հանդիպում է ունեցել Իլիա 2-րդի հետ. գործը դատարանում է, սակայն որոշել են ևս մեկ անգամ վերանայել մոտեցումները

Tert.am-Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն Եպիսկոպոս Միրախանյանը Վրաց Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքարանում հանդիպել է Համայն Վրաց կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդի հետ: Հանդիպման օրակարգում եղել է Թբիլիսիի Թանդոյանց Սուրբ Աստվածածին եկեղեցու հարցը, որը Վիրահայոց թեմին վերադարձնելու կամ նորից եկեղեցին որպես պետության սեփականություն Էկոնոմիկայի նախարարությանը վերադարձնելու պահանջով Վիրահայոց թեմը դիմել է Թբիլիսիի քաղաքային դատարան: -Սրբազա՛ն Հայր, Դուք հանդիպում եք…

Read More
TDI-ը խորհրդային միությունից հետո հետ չվերադարձված եկեղեցիների նկարներով ցուցահանդես է կազմակերպել

TDI-ը խորհրդային միությունից հետո հետ չվերադարձված եկեղեցիների նկարներով ցուցահանդես է կազմակերպել

Sknews.ge—TDI-ի կողմից կազմակերպված ցուցահանդեսին  ներկայացվել են Սամցխե-Ջավախքի այն յոթ  աղոթատեղիները, որոնք ըստ ցուցահանդեսի կազմակերպիչների՝  Սովետական միության ժամանակից հետո  տարբեր պատճառներով չեն վերադարձվել իրենց տերերին։ Ցուցահանդեսը անցկացվել է  երեկ՝ հունիսի 8-ին, ժամը 14:00-ին Թբիլիսիում «Հանդուրժողականության  եւ բազմազանության ինստիտուտի» կազմակերպմամբ։ Այնտեղ ներկայացվել են կոմունիստական կառավարության կողմից խլված այն սինագոգների, մզկիթների, կաթոլիկական, հայկական եւ լութերական եկեղեցիների  հին եւ…

Read More
Տաղանդավոր ջավախքցի փոքրիկներն ու պատանիները մասնակցեցին «Հրաշամանուկ» փառատոնին

Տաղանդավոր ջավախքցի փոքրիկներն ու պատանիները մասնակցեցին «Հրաշամանուկ» փառատոնին

Jah.am-Հունիսի 7-ին Արամ Խաչատրյան համերգասրահում անցկացվեց «Հրաշամանուկ» փառատոնը, որին այս տարի ֆինանսական աջակցություն ցուցաբերեց նաև «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը (ՋԱՀ) (բարերար Արմեն Ղարսլյան): Փառատոնին մասնակցեցին ավելի քան 70 ջավախքցի փոքրիկներ ու պատանիներ, ովքեր ժամանել էին Նինոծմինդայից, Ախալքալաքից, Ախալցխայից և Ջավախքի այլ բնակավայրերից: «Հրաշամանուկ» փառատոնին ջավախքցի մասնակիցները հանդես եկան հայկական և վրացական ժողովրդական պարերով, ինչպես նաև հայ…

Read More
Ախալցխայի ռեսուրս-կենտրոնի ղեկավարը պնդում է, որ իրեն չեն դիմել հայատառ ցուցանակը տեղադրելու հարցով

Ախալցխայի ռեսուրս-կենտրոնի ղեկավարը պնդում է, որ իրեն չեն դիմել հայատառ ցուցանակը տեղադրելու հարցով

Ախալցխայի ռեսուրս-կենտրոնի ղեկավար Խաթունա Խմալաձեն հերքում է, որ իր հետ քաղաքի հայկական թիվ 3 հանրային դպրոցից կապվել են հայատառ ցուցանակը տեղադրելու հարցով։ «Ինձ հետ որեւէ մեկը այդ հարցով կապ չի հաստատել։ Տվյալ հարցով ես զրույց չեմ ունեցել դպրոցի տնօրենի հետ։ Օրենքով նախատեսված է այն, որ ինչպես գրված է դպրոցի կնիքի վրա այդ ձեւ էլ գրած…

Read More
Ծղալթբիլեցիները պահանջում են փոխհատուցում

Ծղալթբիլեցիները պահանջում են փոխհատուցում

Մայիսի 22-ին Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա գյուղում, ինչպես եւ արդեն տեղեկացրել էինք, տեղի էր ունեցել բնական աղետ։ Ուժեղ անձրեւի պատճառով առաջացած կործանարար սելավը, որը իր հետ լեռներից բերել էր բազմաթիվ քարեր, իր ճանապարհին սրբել տարել էր բազմաթիվ ծառեր ու գյուղական արտեր։ Աղետաբեր սելավի պատճառով հարյուրավոր ընտանիքներ այժմ մնացել են առանց բերքի ու մրգատու ծառերի եւ նրանց…

Read More
Ախալցխայի հայկական դպրոցի հայատառ ցուցանակը պատրաստ է, սակայն չկա իրավունք այն փակցնելու դպրոցի պատին

Ախալցխայի հայկական դպրոցի հայատառ ցուցանակը պատրաստ է, սակայն չկա իրավունք այն փակցնելու դպրոցի պատին

Ախալցխայի հայկական թիվ 3 հանրային դպրոցի հայատառ ցուցանակը պատրաստ է եւ այն գտնվում է տնօրենի սենյակում, սակայն իրավունք չի տրվել այն դպրոցի պատին փակցնելու։ Այս մասին Akhaltskha.Net-ին տեղեկացրեց դպրոցի ուսուցիչներից մեկը։ Ուսուցչի տեղեկությունների համաձայն` հայատառ ցուցանակը պատրաստելուն պես դպրոցի տնօրինությունը ռեսուրս-կենտրոնի միջոցով դիմել է  Վրաստանի կրթության եւ գիտության նախարարության, որտեղից էլ նույն մարմինը ստացել է…

Read More
ՀՀ վարչապետի ուղերձն էր, որ արտագաղթը կանգնեցվի, և սկսվի հակառակ պրոցեսը Ջավախքում, վարչապետը լավ է գիտակցում Ջավախքի ռազմավարական նշանակությունը Է. Այվազյան

ՀՀ վարչապետի ուղերձն էր, որ արտագաղթը կանգնեցվի, և սկսվի հակառակ պրոցեսը Ջավախքում, վարչապետը լավ է գիտակցում Ջավախքի ռազմավարական նշանակությունը Է. Այվազյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Վրաստան կարևոր էր,իսկ պատվիրակության այցը նախորդներից տարբերվում էր։ Այս մասին Tert.am-ին ասել է Սամցխե Ջավախքի մեդիա վերլուծական կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանը՝ անդրադառնալով Փաշինյանի՝ Վրաստան կատարած պաշտոնական այցին։ -Պարո՛ն Այվազյան, պաշտոնական այցով, ընդ որում՝ առաջին պաշտոնական այցով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Կառավարության կազմի մեծ մասը գտնվում էին Վրաստանում։ Նախ ինչո՞վ էր…

Read More
Վարչապետ Փաշինյանի այցը Վրաստան, ուղերձներ եւ սպասելիքներ

Վարչապետ Փաշինյանի այցը Վրաստան, ուղերձներ եւ սպասելիքներ

ՀՀ նորընտիր վարչապետ Ն. Փաշինյանը մայիսի 30-31-ն իր առաջին պաշտոնական այցը կատարեց Վրաստան: Այցի երկրորդ օրը վարչապետը այցելեց նաև հայաբնակ Ջավախք, ինչն աննախադեպ էր վերջին տասնամյակների համար, եթե հաշվի առնենք, որ Ն. Փաշինյանը համարվում է պետության առաջին դեմքը: Իսկ ՀՀ առաջին դեմքը, հանձինս Նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի, վերջին անգամ Ջավախք (ք. Ախալքալաք) էր այցելել ուղիղ 22…

Read More
Նիկոլ Փաշինյանի այցելությունը Ջավախք

Նիկոլ Փաշինյանի այցելությունը Ջավախք

Այսօր, մայիսի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելեց Ջավախք: Դա 22-ամյա ընդմիջումից հետո ՀՀ ղեկավարի առաջին այցելությունն էր Հայրենի Ջավախք: Ծալկա (Այազմա) Այցելության առաջին կանգառը Ջավախքի Ծալկայի շրջանի Այազմա գյուղն էր՝ գուսան Հավասու Հայրենիքը: Ծալկայի շրջանի բնակչությւոնը ոգեւորությամբ ընդունեցին ՀՀ վարչապետին: Նրանք մաղթեցին Ն. Փաշինյանին մեծ հաջողություն իր գործերում: Քանի որ վաղը, հունվարի 1-ին վարչապետի ծննդյան տարեդարձն է, ծալկացիները Ն….

Read More