Վրաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալն ընդունեց Վրաստանում ՀՀ նորանշանակ ռազմական կցորդին

Վրաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալն ընդունեց Վրաստանում ՀՀ նորանշանակ ռազմական կցորդին

Վրաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Լելա Չիկովանին ընդունեց Վրաստանում Հայաստանի նորանշանակ ռազմական կցորդ Տիգրան Հովհաննիսյանին։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանատունը։ Նախարարի տեղակալը, շնորհավորելով ռազմական կցորդին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, նրան մաղթեց հաջողություններ։ Հանդիպմանը կողմերը քննարկեցին ռազմական ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև առկա համագործակցության հեռանկարները։ Լելա Չիկովանին իր հերթին ներկայացրեց Վրաստանի պաշտպանական գերատեսչությունում շարունակվող բարեփոխումները։

Read More
Ախալցխայի Ռուսթավելի փողոցում շարունակվում են շինարարական աշխատանքներ

Ախալցխայի Ռուսթավելի փողոցում շարունակվում են շինարարական աշխատանքներ

Ախալցխայի քաղաքապետարանի կողմից ընթանում է քաղաքի թիվ երկրորդ հանրային դպրոցի շրջակա տարածքում  ջրանցքների վերանորոգման աշխատանքը։ Տվյալ շրջանում սարերից եկած ջուրը խառնվելով քաղաքի կոյուղու հետ գարշահոտություն եւ հակասանիտարական մթնոլորտ էր ստեղծում շրջակա տարածքում, ինչը մեծ բողոքի ալիք էր բարձրացնում Ախալցխայի քաղաքացիների շրջանում։ Նույն Ռուսթավելի փողոցի վրա ընթանում են նաեւ աստիճանների վերանորոգման  եւ  հետիոտնային անցումների  կարգավորման աշխատանքները։…

Read More