
Հայաստանում թավշյա հեղափոխության հաղթանակի 100 օրվա կապակցությամբ Գլենդելում հանրահավաք է տեղի ունենալու
Օգոստոսի 17-ին ԱՄՆ-ի Գլենդել քաղաքում թավշյա հեղափոխության 100 օրվա կապակցությամբ հանրահավաք է տեղի ունենալու։ Հանրահավաքը կազմակերպում է նոր ձեւավորված սփյուռքի համակարգող խորհուրդը։ Հանրահավաքը տեղի կունենա Գլենդելի քաղաքապետարանի դիմաց, որին մասնակցելու են մի շարք կազմակերպություններ իրենց աջակցությունը հայտնելով հանրահավաքի կազմակերպման գաղափարին։ «Հայաստանի Հանրապետության կառավարությանը եւ այնտեղ կատարվող բարեփոխումներին աջակցելու նպատակով Լոսանջելեսի հայությունը օգոստոսի 17-ին Գլենդելում եւս…