
Ջավախքում վերաօծվեց Բալխոյի «Սուրբ Հարություն» եկեղեցին
2018 թվականի օգոստոսի 25-ին, տոնական տրամադրությունն էր թևածում Ախալքալաքից 12 կմ հեռավորությամբ, Սբ. Սար կոչվող լեռան հարավային ստորոտին փռված, ընդամենը 160 ընտանիք ներառող Բալխո գյուղը: Գյուղի բնակիչները՝ մեծից փոքր, դիմավորում էին տարբեր վայրերից եկած բալխոցիներին, նաև Հայաստանի Հանրապետությունից և Ռուսաստանի Դաշնությունից ժամանած հյուրերին, որ եկել էին մասնակցելու գյուղի Սուրբ Հարություն եկեղեցու վերաօծման հանդիսավոր արարողությանը: 19-րդ դարի…