
Արդարադատության նախարարն ընդունել է Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանին
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը սեպտեմբերի 4-ին ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին: Այս մասին հաղորդում է արմենպռես լրատվական գործակալությունը։ Նախարար Զեյնալյանը բարձր է գնահատել երկու երկրների բազմաոլորտ համագործակցության մակարդակն ու ընդգծել, որ այն խորացնելու մեծ ներուժ կա: Այդ համատեքստում նախարարը կարևորել է հայ-վրացական ֆորումի պարբերական կազմակերպումը, որը հնարավորություն է տալիս քննարկելու երկու երկրների իրավական…