
Մահացել է Հայաստանի Ազգային հերոս Շառլ Ազնավուրը
Իննսունչորս տարեկանում կյանքից հեռացել է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրը: Այդ մասին հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները։ Լրատվամիջոցների տեղեկությամբ Ազնավուրը մահացել է լոգարանում` սրտի կանգի պատճառով: Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզի Սեն Ժերմեն դե Պրե թաղամասում, հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում, ծննդյան անունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրյան: Ազնավուրի հայրը ծնվել է…