Արցախի բյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը շուրջ 14 տոկոսով գերազանցել են պլանավորված ցուցանիշը

Արցախի բյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը շուրջ 14 տոկոսով գերազանցել են պլանավորված ցուցանիշը



Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Պետական եկամուտների կոմիտե և հանդիպել կառույցի աշխատակազմի հետ:
Հանդիպման սկզբում զեկույցով հանդես է եկել ՊԵԿ նախագահ Դավիթ Պողոսյանը, ներկայացրել, որ ընթացիկ տարվա հունվար-մայիս ամիսներին պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը կազմել են ավելի քան 16 մլրդ ՀՀ դրամ` պլանավորված 14 մլրդ ՀՀ դրամ ցուցանիշը գերազանցելով 14.3 տոկոսով:
Գերատեսչության կողմից ծավալուն աշխատանքներ են իրականացվել նաև պատերազմական գործողությունների հետևանքով նյութական վնաս կրած հարկ վճարողներին վնասի չափի վերաբերյալ տեղեկանքների տրամադրման, 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետության տնտեսվարողների մոտ առաջացած խնդիրների կարգավորմանը և փոքր ու միջին ձեռնարկատիրության ոլորտի գործունեության մի շարք տեսակների համար հարկման պարզեցված համակարգի ներդրմանն ուղղված օրենսդրական բազայի ստեղծման և այլ ուղղություններով:
Երկրի ղեկավարն իր գոհունակությունն է հայտնել համակարգի ծառայողների հետևողական գործունեության համար, նշել, որ պետք է շարունակել հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքները: Արայիկ Հարությունյանի խոսքով՝ բոլոր գործողությունները պետք է իրականացնել միմիայն օրենքի սահմաններում՝ բոլոր հարկատուների նկատմամբ ձևավորելով հավասար վերաբերմունք:
Նախագահ Հարությունյանն անդրադարձել է նաև երկրի ներքին և արտաքին խնդիրներին, պատասխանել ներկաներին հուզող հարցերին:

Հանդիպմանը ներկա էր նաև Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը:

14 անձ ստացել է տարբեր աստիճանի վիրավորումներ. Արցախի ՄԻՊ-ն այցելել է Ադրբեջանի ԶՈՒ գործողությունների հետևանքով տուժածներին

14 անձ ստացել է տարբեր աստիճանի վիրավորումներ. Արցախի ՄԻՊ-ն այցելել է Ադրբեջանի ԶՈՒ գործողությունների հետևանքով տուժածներին

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը տեղեկացրել է՝ Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում ծանոթացել է մարտի 25-ին Ադրբեջանի կողմից իրականացված հանցավոր գործողությունների հետևանքով վիրավորում ստացած անձանց առողջական վիճակին։
 
ՄԻՊ-ի հաղորդմամբ՝ այս պահին ճշտված տեղեկություններով 14 անձինք ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ։ 10-ը անձանց վիճակը բժիշկների կողմից գնահատվում է թեթև, 1-ը՝ միջին ծանրության, 1-ը՝ ծանր, 2 անձանց վիճակը ծայրահեղ ծանր է։
 
«Վիրավորների հետ ունեցած առանձնազրույցներից պարզվել է, որ վիրավորման գրեթե բոլոր դեպքերը արձանագրվել են Ադրբեջանի զինված ուժերի կողմից անօդաչու թռչող սարքերի կիրառման հետևանքով։
 
Հրադադարի պայմաններում զինվորական անձնակազմի նկատմամբ նման գործողությունները ևս պետք է դիտարկվեն որպես հանցագործություններ և միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներ, մանավանդ, որ վիրավորների հետ ունեցած առանձնազրույցրերից պարզ է դարձել, որ նրանցից ոմանք անօդաչու թռչող սարքերով դիտավորյալ թիրախավորվել են այն պահին, երբ փորձում էին առաջին օգնություն ցուցաբերել իրենց վիրավորված ընկերներին։
 
Սրանից եզրակացնում ենք, որ ադրբեջանական կողմը, ԱԹՍ-ներով անխոչընդոտ դիտարկելու հնարավորություն ունենալով հանդերձ, հարված է հասցրել այն պահին, երբ զինվորականների կողմից իրականացվում էր հումանիտար գործողություն։
 
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից համակարգային կերպով իրականացվող էթնիկ զտման ու ցեղասպանական գործողությունների պայմաններում Արցախի պաշտպանության ուժերը անառարկելիորեն իրականացնում են միջազգային փաստաթղթերով ամրագրված ինքնապաշտպանություն՝ ապահովելու Արցախի ժողովրդի կյանքի և գոյության իրավունքը»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի ՄԻՊ-ը:

 

Մայիսի 14- Թամար Թագուհու հիշատակման օրը հանդիսավոր նշվեց քաղաք Ախալցխայում

Մայիսի 14- Թամար Թագուհու հիշատակման օրը հանդիսավոր նշվեց քաղաք Ախալցխայում

Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին եւ Ախալցխայի քաղաքապետ Զազա Մելիքիձեն շրջանային վարչության եւ տեղական ինքնակառավարման ներկայացուցիչների հետ Թամար Թագուհու արձանը զարդարեցին ծաղկեպսակներով։

Այս օրվան նվիրված Ախալցխայի քաղաքապետարանի մշակույթի եւ թիվ 2 հանրային դպրոցի միասնական նախաձեռնությամբ անցկացրին հետաքրքրիր միջոցառում։ Դպրոցի աշակերտները հյուրերին հիշեցրին անվանի  Թագուհու դարաշրջանը, արտասանեցին վրաց դասական գրողների կողմից գրված Թամար թագուհուն նվիրված բանաստեղծություններ եւ հետաքրքիր պատմական գրառումներ, դպրոցում առկա «Սամցխե» պարի խումբը ներկայացրեց  ժողովրդական  պարեր։

Ավտովթարի հետեւանքով մահացել է 14-ամյա երիտասարդ

Ավտովթարի հետեւանքով մահացել է 14-ամյա երիտասարդ

Աբասթուման գյուղում ավտովթարի հետեւանքով մահացել է 14-ամյա երիտասարդ։ Դեպքը տեղի է ունեցել երեկոյան ժամը 19: 00-ի կողմերը գյուղ Աբասթումանի մոտակայքում:

Տեղացիների խոսքով 2004 թ. ծնված երիտասարդը մենակ է եղել մեքենայում: Մահացածի դին այժմ գտնվում է Ախալցխայում:

Հետաքննություն է ընթանում  քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի 5-րդ մասով: