Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Սալոմե Զուրաբիշվիլին հավաքել է 59,52%

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Սալոմե Զուրաբիշվիլին հավաքել է 59,52%

Վրաստանի ԿԸՀ-ի տվյալներով, նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակ է տարել Սալոմե Զուրաբիշվիլին, ով վայելում է իշխող «Վրացական երազանք» կուսակցության աջակցությունը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկատվության համաձայն, այս պահի դրությամբ հաշվարկվել են երկրի բոլոր ընտրատարածքների ձայները: Նախագահի կին թեկնածում Սալոմե Զուրաբիշվիլին ստացել է ձայների 59,52%, որ կազմում է 1 147 627 ձայն: Նույն տեղեկատվության համաձայն «Ազգային շարժման» նախագահի…

Read More
Աշոտ Ռաիսյանի եւ Միքայել Աղաբաբյանի դատական նիստը հետաձգվել է

Աշոտ Ռաիսյանի եւ Միքայել Աղաբաբյանի դատական նիստը հետաձգվել է

«Միասնական ազգային շարժում» կուսակցության ակտիվիստներ Աշոտ Ռաիսյանի եւ Միքայել Աղաբաբյանի դատական նիստը հետաձգվել է մինչեւ դեկտեմբերի 7-ը կողմի բացակայության պատճառով: Միասնական ընդդիմության «Ուժը միասնության մեջ է» Ախալքալաքի  գրասենյակի ղեկավար Աշոտ Ռաիսյանը եւ ակտիվիստ Միքայել Աղաբաբյանը մեղադրված են  վարչական օրենսգրքի 166-րդ հոդվածով, որը ենթադրում է  մանր խուլիգանություն: Այս գործի նյութերի համաձայն՝ հոկտեմբերի 30-ի գիշերը  նրանք երկուսով…

Read More
Ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի ամենաբարձր չափանիշներին համապատասխան. Մամուկա Բախտաձե

Ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի ամենաբարձր չափանիշներին համապատասխան. Մամուկա Բախտաձե

«Վրաստանում կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի բարձր չափանիշներով, որի երաշխավորն է «Վրացական երազանքը» իշխող կուսակցությունը», այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն: Մամուկա Բախտաձեի խոսքերով, թե ինչպես էին անցկացվում Վրաստանում 2012 թվականին ընտրությունները բնակչությունը լավ է հիշում: «2012 թվականից բարձր չափանիշների ընտրությունների անցկացումը դարձել է մեր թիմի հիմնական առանձնահատկությունը: Սա երաշխավորում է երկու…

Read More
ՀԱՊԿ-ի արդյունավետությունը հայտնվել է լուրջ քննության առաջ

ՀԱՊԿ-ի արդյունավետությունը հայտնվել է լուրջ քննության առաջ

ՀԱՊԿ-ի արդյունավետության հարցը վաղուց քննարկման առարկա է դարձել հայ հասարակության շրջանում: Տարիների ընթացքում կազմակերպության անդամ երկրների պահվածքի հանդեպ Հայաստանի հասարակության մոտ կուտակվել են բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները երբեք չեն տվել երկրի նախկին իշխանությունները: Երբ խոսք է լինում Հայաստանում հակառուսական կամ հակաբելարուսական ու հակաղազախական տրամադրությունների մասին, միանգամից հարց է առաջանում` որտեղի՞ց է դա գալիս եւ ու՞մ…

Read More
ՀԱՊԿ. Երեւանը պատռեց «շաբլոնը»

ՀԱՊԿ. Երեւանը պատռեց «շաբլոնը»

«Ամբողջական ազգեր կմեռնեին ամոթից, եթե իմանային, թե ինչ ստորաքարշ մարդիկ են նրանց ղեկավարում»։ Երեք ռեժիմների օրոք Ֆրանսիայի արտգործնախարար Շարլ Մորիս դը Թալեյրան, 1815թ. Վիեննայի Կոնգրեսից հետո Aravot.am-ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը մեր «դաշնակիցների» եւ մեր «ռազմավարական» դաշնակից-դարավոր բարեկամի» ձեռամբ վերածվեց մի «հայոց հարցի»՝ բառիս ամենալայն իմաստով։ Մեծ գաղտնիք չէ, որ այդ կազմակերպությունը վաղուց է ի ցույց…

Read More
Անվճար բժշկական խորհրդատվություն կանցկացվի Ախալցխայի ռեֆերալ հիվանդանոցում

Անվճար բժշկական խորհրդատվություն կանցկացվի Ախալցխայի ռեֆերալ հիվանդանոցում

Ախալցխայի ռեֆերալ հիվանդանոցում Նոյեմբերի 21-ին, ժամը 10:30-ից 17:00-ը Ախալցխայի ռեֆերալ հիվանդանոցում բաց դռների օրվան շրջանակներում կանցկացվի բնակչության անվճար բժշկական հետազոտում հետեւյալ ուղղություններով․ Սրտաբանի խորհրդատվություն — ԷԿԳ կարիքի դեպքում Թոքաբանի խորհրդատվություն Էնդոկրինոլոգի խորհրդատվություն Տարբեր համակարգի սոնոգրաֆիա Ակնաբույժի  խորհրդատվություն

Read More
Վրաստանի 600 հազարից ավելի քաղաքացիների համար վերացվելու են բանկային պարտքերից

Վրաստանի 600 հազարից ավելի քաղաքացիների համար վերացվելու են բանկային պարտքերից

1tv.ge-Վրաստանի 600 հազարից ավելի քաղաքացիների համար վերացվելու են օնլայն կազմակերպությունների և այլ ֆինանսական ինստիտուտների հանդեպ ունեցած պարտավորությունները: Այս մասին Վրաստանի վարչապետ Մամուկա բախտաձեն հայտարարել է կառավարության նիստից առաջ: Նրա խոսքերով պարտքերի զրոյացման գործողությունը սկսվելու է դեկտեմբերի 15-ին և տևելու է մինչև դեկտեմբերի 31-ը: Դրա հետ, ինչպես նշել է վարչապետը, պարտքերի զրոյացման գործընթացը իրականացվելու է «Քարթու»…

Read More
Ախալցխայի բերդի տարածքում անցկացվեց հանդուրժողականության միջազգային օրվան նվիրված միջոցառում

Ախալցխայի բերդի տարածքում անցկացվեց հանդուրժողականության միջազգային օրվան նվիրված միջոցառում

Ախալցխայի բերդի տարածքում անցկացվեց հանդուրժողականության միջազգային օրվան նվիրված միջոցառումների փակման արարողությունը: Հանդուրժողականության օրվան նվիրված միջոցառմանը մասնակցում էին շրջանի տեղական երգի ու պարի համույթները: Միջոցառման ընթացքում  Զուրաբ Ժվանիայի անվան պետական լեզվի ուսուցման  հաջողակ շրջանավարտներին փոխանցվեցին  վկայագրեր: Ռաբաթի բերդի տարածքում տեղի ունեցած միջոցառմանը ներկա էին Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին, հաշտեցման եւ քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետական նախարար Քեթեւան…

Read More
Վրաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի համար պետությունը հատկացրել է մոտ 10.6 միլիոն լարի

Վրաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի համար պետությունը հատկացրել է մոտ 10.6 միլիոն լարի

Վրաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի համար պետությունը հատկացրել է մոտ 10.6 միլիոն լարի: Գումարի մեծ մասը, ավելի քան 10 միլիոն լարի նախատեսված է ուղղակիորեն ընտրությունների անցկացման համար: Ընտրություններին պաշտոնատար անձանց վերապատրաստման համար նախատեսված է 167 հազար լարի, ընտրական սուբյեկտների ներկայացուցիչների ֆինանսավորման համար հատկացվել է ավելի քան 381 հազար լարի: Վրաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի…

Read More
Կցորդիչով և կիսակցորդիչով բեռնատար ավտոմեքենաների համար փակ է Վերին Լարս տանող ճանապարհահատվածը

Կցորդիչով և կիսակցորդիչով բեռնատար ավտոմեքենաների համար փակ է Վերին Լարս տանող ճանապարհահատվածը

Վրաստանում ՀՀ  դեսպանատունը տեղեկացնում է, որ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով կցորդիչով և կիսակցորդիչով բեռնատար ավտոմեքենաների համար այժմ կրկին փակ է Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը։ Մարդատար ավտոմեքենաների համար ճանապարհը բաց է։ Դեսպանատունը խնդրում և հորդորում է երթևեկել միայն ձմեռային անվադողերով։  

Read More
Յովհաննէս Մալխասեանի դիմումը Մատթէոս Բ. Կաթողիկոսին՝ Ջաւախքում հոգևոր թեմ հիմնելու մասին

Յովհաննէս Մալխասեանի դիմումը Մատթէոս Բ. Կաթողիկոսին՝ Ջաւախքում հոգևոր թեմ հիմնելու մասին

Յովհաննէս Մալխասեանի դիմումը Մատթէոս Բ. Կաթողիկոսին՝ Ջաւախքում հոգևոր թեմ հիմնելու մասին.           4 յուլիսի 1910թ. Թիֆլիս Նորին Վեհափառութեան Տ. Տ. Մատթէոս Բ. սրբազնագոյն կաթողիկոսի ամենայն Հայոց Վեհափառ Հայր           1909թ. օգոստոս ամսին, երբ բաղդ ունեցայ Ձերդ Օծութեան ներկայանալ՝ բանաւոր կերպով նկարագրեցի Ջաւախէթի հայյ ժողովրդի խիստ աննախանձ վիճակը թէ՛ տնտեսական և թէ՛ կրթական տեսակէտից, այդ բոլորը…

Read More
Ախալցխայում դպրոցական աղջիկներին հետևել է Պակիստանի քաղաքացի որը արդեն ձերբակալվել է

Ախալցխայում դպրոցական աղջիկներին հետևել է Պակիստանի քաղաքացի որը արդեն ձերբակալվել է

Ախալցխայում ձերբակալվել է 37 ամյա  Պակիստանի քաղաքացի, որը հայկական դպրոցի հարակից փողոցում հետեւել է դպրոցից դուրս եկող աղջիկներին:  Տվյալ տղամարդը  Ախալցխայում աշխատում էր սննդի կետերից մեկում եւ ապրում էր ինչ-որ հյուրանոցում: Մի քանի օրվա ընթացքում թվով 7 աղջիկները հայտնվել են կալանավորվածի հետապնդման թիրախում: Նրանք արդեն ծնողների հետ միասին վկայություն են տվել իրավապահներին: Դպրոցի հարեւանությամբ ապրող…

Read More
Ախալցխայի քաղաքապետարանի  գրադարանները թարմացվել են նոր գրքերով

Ախալցխայի քաղաքապետարանի գրադարանները թարմացվել են նոր գրքերով

Ախալցխայի քաղաքապետարանը  «Մշակույթի եւ հաստատությունների միությանը» պատկանող գրադարանների համար ձեռք է բերել մոտ հազար  գեղարվեստական, դասական եւ մանկական գրականություն: Այսօր Ախալցխայի քաղաքապետարանի սակրեբուլոյի նախագահ Գելա Նոզաձեն,  քաղաքապետի առաջին տեղակալ Գուրամ Մելիքիձեն եւ Մշակութային հաստատությունների միության տնօրեն Գիորգի Ժուժունաձեն  գրքերը  փոխանցել  են շրջանի գրադարանների տնօրեններին: Շրջանի գրադարաններում նոր գրքերի ձեռքբերումը բխում է ընթերցասեր քաղաքացիների շահերից: Հարկավոր…

Read More
Կցորդիչով և կիսակցորդիչով բեռնատարների համար փակ է Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը

Կցորդիչով և կիսակցորդիչով բեռնատարների համար փակ է Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը

Վրաստանում ՀՀ դեսպանատունը տեղեկացնում է, որ մերկասառույցի պատճառով կցորդիչով և կիսակցորդիչով բեռնատարների համար փակ է Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը։ Այդ իսկ պատճառով այժմ Ստեփանծմինդա-Լարս անցակետի ռուսական հատվածում ժամանակավորապես դադարեցվել է բեռնատարների մուտքը դեպի Վրաստան։ Մարդատար ավտոմեքենաների համար և՛ անցակետը, և՛ Գուդաուրի-Կոբի ճանապարհատվածը բաց են։ Դեսպանությունը խորհուրդ է տալիս երթևեկել միայն ձմեռային անվադողերով։

Read More
Սալոմե Զուրաբիշվիլիին և իր որդիներին սպառնացել են

Սալոմե Զուրաբիշվիլիին և իր որդիներին սպառնացել են

1tv.ge-Շատ անպատվելի է երկրի համար, որ մարդիկ, ովքեր սպառնում են կնոջը և իր երեխաներին, խոսում են զինված ուժերի անունից, այն ուժերի, որը մեր երկրի և անձամբ իմ համար հանդիսանում է վրաց խիզախության, արժանապատվության և հզորության խորհրդանիշը»,-այս մասին հայտարարել է նախագահի անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին, և հավելել, որ իրեն և իր որդիներին սպառնացել են «ազգային շարժման»…

Read More
Երեխաները վերադարձվեցին մայրիկին

Երեխաները վերադարձվեցին մայրիկին

Նոյեմբերի 7-ին երկու անչափահաս երեխաները վերադարձվեցին իրենց ծնողներին: Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերի 21-ին Ախալցխայում դեպք է պատահել, որի շուրջ մտահոգված էր ամբողջ հասարակությունը։ Սաթենիկ Գասպարյանի եւ իր ամուսնու՝  Ալեքսի Բերիձեի ձեռքից խլել էին անչափահաս երեխաներին նրանց հանդեպ բռնություն կիրառելու կասկածանքով։ Տղան 5 տարեկան էր իսկ աղջիկը 4 տարեկան։ Սաթենիկը այն ժամանակ մեզ պատմել էր,…

Read More
Ավտովթարից տուժած ՀՀ 6 քաղաքացիներից 2-ը երեխաներ են

Ավտովթարից տուժած ՀՀ 6 քաղաքացիներից 2-ը երեխաներ են

news.am-Ախալցախայի Ածղուրի գյուղի մոտ ավտովթարից տուժած ՀՀ վեց քաղաքացիներից երեքը տեղափոխվել են Թբիլիսի. Վրաստանում Հայաստանի դեսպանությունը մանրամասներ է փոխանցել նոյեմբերի 10-ի ուշ երեկոյան Ախալցխայի մոտ տեղի ունեցած ավտովթարի եւ դրա հետեւանքով տուժած ՀՀ քաղաքացիներ առողջական վիճակի մասին։ Դեսպանությունում ճշտել են, որ Ախալցախայի Ածղուրի գյուղի մոտ է տեղի ունեցել վթարը. «Մերսեդես Վիանո» եւ «Շկոդա» ավտոմեքենաները միմյանց…

Read More
Ռաբաթ բերդի տարածքում ընթանում են կոսմետիկ վերանորոգման աշխատանքներ

Ռաբաթ բերդի տարածքում ընթանում են կոսմետիկ վերանորոգման աշխատանքներ

Ախալցխայի Ռաբաթ բերդի տարածքում ընթանում են կոսմետիկ վերանորոգման աշխատանքներ: Ծրագրի շրջանակներում շենքերի  վնասված ֆասադներ, տեռասներ եւ վերանորոգվելու եւ թարմացվելու են: Բացի դրանից նախատեսվում է իրականացնել հիդրոկայանման աշխատանքներ, որոնց շնորհիվ խոնավության աղբյուրները կհեռացվեն շենքերից ու պատերից: Վերանորոգման աշխատանքները  ֆինանսավորվում են տեղական բյուջեից:

Read More
Ախալցխայի կենտրոնական փողոցներում ասֆալտապատման աշխատանքներ շարունակվում են

Ախալցխայի կենտրոնական փողոցներում ասֆալտապատման աշխատանքներ շարունակվում են

Ախալցխայի կենտրոնական ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները շարունակվում են: Աշխատանքները իրականացնում է մրցույթում  հաղթած «Ճանապարհային շինարարության բաժնի N2» ընկերությունը: Ասֆալտապատման աշխատանքները իրականացնող ընկերության տնօրեն Ավթանդիլ Կաճկաճիշվիլիի խոսքերով Կոստավա և Ռուսթավելի փողոցների ասֆալտապատման համար սահմանված է յոթ շաբաթվա ժամկետ, ինչը լրիվ բավարար է աշխատանքը ավարտին հասցնելու համար: Ախալցխայի քաղաքապետարանի եւ շինարարական ընկերություն «Ճանապարհային շինարարության բաժնի N2 »-ի միջև…

Read More
Անչափահասի հանդեպ անբարոյական վերաբերմունքի հետեւանքով ՆԳՆ-ը քննել է Ադիգեն շրջանի Մոխե գյուղի մեծամասնական պատգամավորին

Անչափահասի հանդեպ անբարոյական վերաբերմունքի հետեւանքով ՆԳՆ-ը քննել է Ադիգեն շրջանի Մոխե գյուղի մեծամասնական պատգամավորին

Սոցիալական ցանցում տարածվել է պատգամավորի զրույցի գրությունը 15 տարեկան աղջկան հետ: Պատգամավորը facebook սոցիալական ցանցի միջոցով հարցնում է դեռ աղջկան անունը և հետո տարիքը, աղջիկը պատասխանում է որ 15 տարեկան է, որից հետո պատգամավորը գրում է՝« փոքրիկ էս, բայց արդեն վստահում եմ քեզ»: Այս փաստը լայն քննարկման առիթ է դարձել Ախալցխայի շրջանում: Akhaltskha.net-ը միջադեպի մանրամասները…

Read More
Վրաստանի արեւմտյան հատվածում լուսադեմին տեղի է ունեցել երկու երկրաշարժ

Վրաստանի արեւմտյան հատվածում լուսադեմին տեղի է ունեցել երկու երկրաշարժ

Նոյեմբերի 6-ի առավոտյան ժամը 05:17 երկրի արեւմտյան հատվածում տեղի է ունեցել միանգամից երկու երկրաշարժ ընդամենը երեք րոպե տարբերությամբ: Այս մասին տեղեկացնում է Սեյսմիկ դիտարկման ազգային կենտրոնը: Առաջին երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 05:17, Ռաճա-Լեչխումի-Քվեմո Սվանեթի շրջանում: Այն կազմել է 5.1 բալ: Էպիկենտրոնը գտնվել է  Օնի քաղաքից 14 կմ հարավ-արեւելք: Երկրորդ երկրաշարժը գրանցվել է…

Read More
Ախալցխայի փողոցներից մեկը Շառլ Ազնավուրի պատվին անվանափոխելու նպատակով դիմում է ներկայացվել քաղաքի շրջանային ժողովին

Ախալցխայի փողոցներից մեկը Շառլ Ազնավուրի պատվին անվանափոխելու նպատակով դիմում է ներկայացվել քաղաքի շրջանային ժողովին

Նոյեմբերի 5-ին «Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոն» հասարակական կազմակերպությունը դիմել է ք. Ախալցխայի շրջանային ժողովին քաղաքի փողոցներից մեկը անվանակոչել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի անունով: Դիմումը մեր ընթերցողին ներկայացնում ենք ամբողջությամբ. Պարոն Գելա, Ինչպես հայտնի է 2005 թվականին ք. Ախալցխայի սակրեբուլոն Շառլ Ազնավուրին շնորհեց պատվավոր քաղաքացու կոչում, իսկ 2012-ին նա մասնակցեց Ախալցխայի Ռաբաթ բերդի բացման արարողությանը, որի…

Read More
Ասֆալտապատվում են դեպի Տատանիս, Սվիր եւ Բոգի գյուղեր տանող ավտոճանապարհները

Ասֆալտապատվում են դեպի Տատանիս, Սվիր եւ Բոգի գյուղեր տանող ավտոճանապարհները

Ասֆալտապատվում են դեպի Տատանիս, Սվիր եւ Բոգի գյուղեր տանող ավտոճանապարհները: Ծրագրի ավարտից հետո երեք գյուղերը կունենան ասֆալտապատ ճանապարհներ, որոնց միջոցով գյուղերը կկապվեն քաղաքի ճանապարհների հետ: Ճանապարհի վերականգնման աշխատանքները ֆինանսավորվում են Շրջանների զարգացման հիմնադրամի կողմից, որը իր ենթակառուցվածքային ծրագրերը իրականացնում է շրջաններում:

Read More
Խաղաղ քայլերթ և մոմավառություն Թբիլիսիի Սբ. Նշան եկեղեցու մոտ

Խաղաղ քայլերթ և մոմավառություն Թբիլիսիի Սբ. Նշան եկեղեցու մոտ

2018 թվականի նոյեմբերի 3-ին, Վիրահայոց թեմի նախաձեռնությամբ, հավատացյալների խումբը արժանապատիվ Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանի և սարկավագների առաջնորդությամբ քայլերթ կատարեց դեպի Թբիլիսիի խոնարհված Սուրբ Նշան (Սուրբ Նիկողայոս)  եկեղեցի, որը հիմնադրվել է 1624 թվականին,  այսօր կանգուն,  սակայն վթարային վիճակում է: Այս մասին տեղեկացնում է Վիրահայոց թեմը: Փակ եկեղեցու մոտ  ներկաներին դիմեցին հոգևոր հայրը  և թեմի մամլո խոսնակը:…

Read More
Մենք ընտրողներից ստացանք հաղորդագրություն եւ վերլուծեցինք այդ հաղորդագրությունը. Մամուկա Բախտաձե

Մենք ընտրողներից ստացանք հաղորդագրություն եւ վերլուծեցինք այդ հաղորդագրությունը. Մամուկա Բախտաձե

«Մենք ընտրողներից ստացանք հաղորդագրություն եւ վերլուծեցինք այդ հաղորդագրությունը», — այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն` պատասխանելով այն հարցին, թե ինչ փոփոխություններ են սպասվում գործադիր իշխանության գործելաոճի մեջ: Բախտաձեի խոսքերով, ավելի քան մեկ անգամ նշվեց, որ աշխատանքը սկսվել է եւ սկսվել է տարածաշրջանային կառավարման համակարգի բարեփոխումը: Վարչապետի խոսքերով երկրում փոփոխությունները արդեն իսկ նախատեսված էին,…

Read More
Մահացել է Օլիմպիական խաղերի աշխարհի լեգենդար չեմպիոն ծանրորդ Յուրի Վարդանյանը

Մահացել է Օլիմպիական խաղերի աշխարհի լեգենդար չեմպիոն ծանրորդ Յուրի Վարդանյանը

Սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը ցավակցական ուղերձ է հղել Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, աշխարհի 7-ակի ու Եվրոպայի 5-ակի չեմպիոն, լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ։ Այս մասին հաղորդում է news.am-ը: «Ցավով տեղեկացա, որ ԱՄՆ-ում 62 տարեկան հասակում մահացել է լեգենդար ծանրորդ, օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Վարդանյանը: Կյանքից հեռացել է…

Read More
Վրաստանի տարածքային ջրեր է մուտք գործել ՆԱՏՕ-ի մշտական երկրորդ հակաականային միավորումը

Վրաստանի տարածքային ջրեր է մուտք գործել ՆԱՏՕ-ի մշտական երկրորդ հակաականային միավորումը

Վրաստանի տարածքային ջրեր է մուտք գործել ՆԱՏՕ-ի (SNMCMG2) մշտական երկրորդ հակաականային միավորումը, որի կազմում է «FGS RHEIN» (Գերմանիա) ֆլագմանական նավը, նավեր.  «TCG ERDEMLI»-ը (Թուրքիայի Հանրապետություն), «BRG STIBAR»-ը (Բուլղարիա), «ROS DIMITRIE NICOLESCUE»-ը (Ռումինիա) և „SPS TURIA” (Իսպանիա).: Հաղորդում է Վրաստանի առաջին ալիքը: ՆԱՏՕ-ի մշտական երկրորդ հակաականային միավորումը գլխավորում է երկրորդ դասակարգման կապիտան Ֆրանկ Մագինսկը: ՆԱՏՕ-ի (SNMCMG2)…

Read More
Հայաստանի ԱԺ-ը չընտրեց Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում. խորհրդարանը կարձակվի

Հայաստանի ԱԺ-ը չընտրեց Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում. խորհրդարանը կարձակվի

Tert.am-Ազգային ժողովը, ինչպես նախատեսված էր, դեմ քվեարկեց վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը: Կողմ՝ 0, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 13 ձայների հարաբերակցությամբ խորհրդարանը դեմ քվեարկեց միակ թեկնածուի օգտին, որի առաջադրման նպատակը հենց չընտրվելն էր: Սա 2-րդ ընտրությունն էր, որի արդյունքում վարչապետ այդպես էլ չընտրվեց, ինչը նշանակում է, որ գործող Ազգային ժողովը պետք է իրավունքի ուժով արձակվի: Նիկոլ…

Read More
Դեսպան Սադոյանի հանդիպումը Վրաստանի արտաքին գործերի փոխնախարարի հետ

Դեսպան Սադոյանի հանդիպումը Վրաստանի արտաքին գործերի փոխնախարարի հետ

Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի արտաքին գործերի նախարարի նորանշանակ տեղակալ Լաշա Դարսալիայի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Վրաստանում ՀՀ դեսպանատնից: Փոխնախարար Դարսալիան ներկայացրել է իր համակարգման շրջանակներում գտնվող ուղղությունները, որոնք ներառում են նաև Վրաստանի հարևան երկրների հետ հարաբերությունները։ Դեսպան Սադոյանն իր հերթին խոսել է «Թավշյա հեղափոխությունից» հետո Հայաստանում ընթացող փոփոխությունների մասին։…

Read More
Ֆուտբոլի շրջանային խաղերի մրցույթում հաղթեց Ախալցխայի թիմը

Ֆուտբոլի շրջանային խաղերի մրցույթում հաղթեց Ախալցխայի թիմը

Հոկտեմբերի 31-ին Ախալցխայի Միխեիլ Իաձեի անվան կենտրոնական մարզադաշտում  անցկացվեց սիրողական ֆուտբոլի շրջանային խաղերի որոշիչ հանդիպումը:  Խաղին մասնակցում էին Ախալցխայի «Մեսխեթի» եւ Ախալքալաքի «Արարատ» թիմերը:  Լարված խաղը ավարտվեց 5:1  հաշվով , «Մեսխեթի» թիմի հաղթանակով: Հաղթած թիմը մասնակցելու է զոնային խաղերին: Ախալցխայի քաղաքապետարանը շնորհավորեց «Մեսխեթի» թիմին  հաղթանակի կապակցությամբ եւ ցանկացավ հաջողություններ:

Read More