
Ախալցխայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վերանորոգումը ավարտին հասցնելու համար գումար է հարկավոր
Ախալցխայի Սբ. Գիրիգոր Լուսավորիչ եկեղեցում մոտ երկու ամիս է, ինչ ընթանում են վերանորոգման աշխատանքներ: Վերանորոգման աշխատանքները ընթանում են բարերարների ու հասարակ հավատավոր ժողովրդի օժանդակությունների հաշվին: «Ներկա պահին իրականացնում ենք եկեղեցու ներսի պատերը ուղղելու եւ եկեղեցու սյուների վերանորոգման աշխատանքներ: Եկեղեցու վերանորոգման աշխատանքները շարունակելու համար հարկավոր է բարերարների աջակցությունը, ինչի շնորհիվ մենք նախատեսում ենք եկեղեցու խորանը եւ…