
Դեսպան Սադոյանի հանդիպումը Վրաստանի արտաքին գործերի փոխնախարարի հետ
Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի արտաքին գործերի նախարարի նորանշանակ տեղակալ Լաշա Դարսալիայի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Վրաստանում ՀՀ դեսպանատնից: Փոխնախարար Դարսալիան ներկայացրել է իր համակարգման շրջանակներում գտնվող ուղղությունները, որոնք ներառում են նաև Վրաստանի հարևան երկրների հետ հարաբերությունները։ Դեսպան Սադոյանն իր հերթին խոսել է «Թավշյա հեղափոխությունից» հետո Հայաստանում ընթացող փոփոխությունների մասին։…