
Ախալքալաքի շրջանի Բուղաշեն գյուղում բացվեց ազատամարտիկ Միքայել Ավագյանի կիսանդրին
Հունվարի 20-ին Ախալքալաքի շրջանի Բուղաշեն գյուղում տեղի ունեցավ Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկ Միքայել Ավագյանի կիսանդրու բացման արարողությունը։ Կիսանդրու բացման արարողության հետեւեցին հայկական ու վրացական երգերի ու պարերի կատարումներ, ինչպես նաեւ հնչեցին բազմաթիվ բանաստեղծություններ: Միքայել Ավագյանի կիսանդրու բացման արարողությանը ելույթով հանդես եկավ զոհված ազատամարտիկի կինը: Միջոցառմանը ներկա էր Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը դեսպանատան դիվանագետների հետ միասին,…