Ախալցխայի հայկական եկեղեցու բակում նշեցին հայկական բանակի կազմավորման 27-րդ տարեդարձը

Ախալցխայի հայկական եկեղեցու բակում նշեցին հայկական բանակի կազմավորման 27-րդ տարեդարձը

Հունվարի 28-ին Ախալցխայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում կատարվեց հանրապետական մաղթանք ի պաշտպանություն եւ  պահպանություն հայ ազգի եւ զինված ուժերի: Հանրապետական մաղթանքի ավարտին Ախալցխայի հոգեւոր տեսչությունը շնորհավորեց ներկաներին հայկական բանակի կազմավորման 27-րդ տարեդարձի կապակցությամբ, որից հետո եկեղեցու բակում տոնի կապակցությամբ տեղի ունեցավ միջոցառում: Միջոցառման ընթացքում «Ախալցխա» երգի ու պարի համույթը հանդես եկավ կատարումներով: Akhaltskha.net

Read More
Թբիլիսիում տրվեց ՀՀ Զինված ուժերի կազմավորման 27-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը

Թբիլիսիում տրվեց ՀՀ Զինված ուժերի կազմավորման 27-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը

Հունվարի 28-ին ՀՀ Զինված ուժերի կազմավորման 27-ամյակի կապակցությամբ Վրաստանում ՀՀ դեսպանության անձնակազմը դեսպան Ռուբեն Սադոյանի գլխավորությամբ Վիրահայոց թեմի հոգևոր դասի և թբիլիսահայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ հարգանքի տուրք մատուցեց Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում ամփոփված փառապանծ հայազգի զորավարներ՝ գեներալներ Միխայիլ Լորիս-Մելիքովի, Իվան Լազարևի, Բորիս Շելկովնիկովի, Արզաս Տեր-Ղուկասովի հիշատակին, կատարվեց հոգեհանգստյան կարգ: Արարողությանը մասնկացում էր նաև ՀՀ պաշտպանության նախարարի…

Read More
Միքայել Վոլոդիայի Ավագյանը

Միքայել Վոլոդիայի Ավագյանը

Միքայել Վոլոդիայի Ավագյանը ծնվել է 1957թ. Ախալքալաքի շրջանի Բուղաշեն գյուղում: Ավարտել է տեղի ութամյա դպրոցը, ապա` Հրազդանի պրոֆտեխուսումնարանը: 1975-77թթ. ծառայել է խորհրդային բանակում: Զորացրվելուց հետո սովորել է Սվերդլովսկի ներքին գործերի բարձրագույն ուսումնարանում: 1990թ. կամովին զինվորագրվել է: 1993թ. ապրիլին նա ծառայության է անցնում հարավային զորամասերից մեկում՝ որպես հետախուզական ջոկատի հրամանատար: Ուր էլ որ եղել է Միքայելը, հոգում…

Read More