Թուրքիայում և Սիրիայում զոհերի թիվն անցնում է 41 հազարը

Թուրքիայում և Սիրիայում զոհերի թիվն անցնում է 41 հազարը



Վերջին տվյալներով՝ Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած մի շարք ուժեղ ստորգետնյա ցնցումների զոհերի թիվը գերազանցել է 41 հազարը։ Չնայած այն հանգամանքին, որ ավելի քան մեկ շաբաթ է անցել առաջին հզոր ցնցումներից, փրկարարներին հաջողվում է փլատակների տակից դուրս բերել ողջ մնացած  մարդկանց։ Թուրքական և սիրիական հիվանդանոցները ծանրաբեռնված են: Թուրքիայի իշխանությունների տվյալներով՝ մոտ 80.000 մարդ գտնվում է հիվանդանոցներում, ինչը մեծ ճնշում է գործադրում առողջապահական համակարգի վրա, որը նույնպես տուժել է աղետից, գրում է Euronews-ը:
Շարունակվող որոնողափրկարարական և փլատակների հեռացման գործողությունների ֆոնին տուժած երկրները կանգնել են մեկ այլ լուրջ խնդրի առաջ՝ որտեղ տեղավորել միլիոնավոր մարդկանց, որոնք մնացել են անօթևան։ Նախագահ Էրդողանը 10 տուժած շրջանների տուժածներին խոստացել է տներ կառուցել մեկ տարվա ընթացքում:
«Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է արել  43 միլիոն դոլարի օգնություն տրամադրել երկրաշարժից տուժածներին»,- ասել է ԱՀԿ եվրոպական գրասենյակի ղեկավար Հանս Կլյուգեն:
«ՄԱԿ-ը շտապ դրամահավաք է հայտարարել Սիրիայի տուժածների համար: Այսօր ես հայտարարում եմ 397 միլիոն դոլար արժողությամբ ՄԱԿ-ի մարդասիրական հայտի մասին՝ Սիրիայում երկրաշարժից տուժած մարդկանց համար: Դա կտևի երեք ամիս»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը: Նրա խոսքով՝ շուտով կհայտարարվի Թուրքիայի համար նմանատիպ դիմումի մասին: Նա նշել է, որ ՄԱԿ-ն արդեն 50 միլիոն դոլար է հատկացրել երկրաշարժից տուժածներին Արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնական հիմնադրամի միջոցով:

ՄԱԿ-ի առաջին պատվիրակությունը երեքշաբթի այցելել է Սիրիայի հյուսիս-արևմուտքում ապստամբների վերահսկված տարածքներ: Փորձագետները Թուրքիայից մտել են Բաբ-ալ-Հավա անցակետով և մտադիր են գնահատել վնասի չափը։ Նույն օրը ՄԱԿ-ի մարդասիրական բեռը Բաբ-ալ-Սալամ անցակետով հասել է տարածաշրջան, որի բացման մասին նախապես հայտարարել էին սիրիական իշխանությունները։

Զուգդիդիում խոզի գրիպից մահացել է 41 ամյա տղամարդ

Զուգդիդիում խոզի գրիպից մահացել է 41 ամյա տղամարդ

Զուգդիդիյում 41 տարեկան հասակում  H1N1 վիրուսից առաջացած բարդության պատճառով մահացել է մի տղամարդ:

Հիվանդը հունվարի 10-ին հիվանդանոց է տեղափոխվել : Ըստ բժիշկների նրա մոտ հայտնաբերվել է երկկողմանի թոքաբորբ: Հիվանդը տեղափոխվել էր ինտենսիվ թերապիայի բաժանմունք, սակայն նրա կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել:

 

Ներկայումս Զուգդիդի հիվանդանոցում գրիպից բուժում են ստանում եւս 26 հոգի: Նրանցից մեկը միացված է արհեստական շնչառության սարքին:

Վերջին ամիսների ընթացքում Վրաստանում H1N1 վիրուսից մահացածների թիվը հասավ 18-ի: