«Արյունոտ կիրակի»-ից 34 տարի անց

«Արյունոտ կիրակի»-ից 34 տարի անց

Այսօր՝ ապրիլի 9-ին Ախալքալաքում հարգեցին հանուն հայրենիքի զոհված 21 վրացիների անմար հիշատակը։ Ապրիլի 9-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ առավտվանից այցի էին գալիս ախալքալաքցիները եւ ծաղիկներ խոնարհում։
Այս տարի օրը համընկավ հայ առաքելական եկեղեցու հարության տոնի հետ, ուստի բուն արարողակարգը սկսվեց ժամը 13։00-ին։ Վրաց եկեղեցու հոգեւորականները աղոթքի խոսք ասացին, վրաց ժողովրդին ու Վրաստանին գովերգող ոտանավորներ ներկայացրին Ախալքալաքի վրաց դպրոցի եւ Բավրայի հանրային դպրոցի աշակերտները։

Ծաղիկներ խոնարհելու էին եկել հայ առաքելական եկեղեցու հոգեւորականները, ՏԻՄ ներկայացուցիչներ եւ տարբեր կազմակերպությունների աշխատակիցներ։
Օրվա մասին
Ապրիլի 9-ին Վրաստանը նշում Է Անկախության վերականգնման օրը եւ 1989 թվականին Թբիլիսիում ԽՍՀՄ պաշտպանության նախարարության զորքերի կողմից բազմահազարանոց հանրահավաքի ցրման զոհերի հիշատակի օրը։
Ապրիլի 9-ը Վրաստանում հանգստյան օր Է, ազգային միասնության, քաղաքացիական համաձայնության եւ հայրենիքի համար զոհվածների հիշատակի օր:
Հանրահավաքի ցրման հետեւանքով զոհվել Է 21 մարդ, որոնց մեծամասնությունը կանայք են: 1989 թվականի ապրիլի 9-ին Թբիլիսիում տեղի ունեցած իրադարձությունների հետաքննման համար ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների համագումարի կողմից ստեղծվել Էր հանձնաժողով՝ Անատոլի Սոբչակի գլխավորությամբ: Հանձնաժողովը եզրակացրել Է, որ ցուցարարների դեմ անհամամասնական ռազմական ուժ Է կիրառվել:
1989 թվականի ապրիլի 9-ի օրը, կամ, ինչպես այն հետո սկսեցին անվանել, «արյունոտ կիրակին», 34 տարի առաջ բեկումնային դարձավ Վրաստանի համար: Ուղիղ երկու տարի անց՝ 1991 թվականի ապրիլի 9-ին ազգային շարժման առաջնորդ Զվիադ Գամսախուրդիան՝ Վրաստանի ապագա նախագահը, հայտարարեց Վրաստանի անկախության վերականգնման մասին:

3,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանում

3,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանում

3,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանի Դմանիսի քաղաքից 23 կիլոմետր հեռավորության վրա՝ Սամեբա գյուղի մոտակայքում։

Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով 14:38-ին։

Երկրաշարժի եպիկենտրոնը գտնվել է 9 կիլոմետր խորության վրա։

 

Բուրգոսը դարձավ Իսպանիայի 34-րդ քաղաքը, որը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Բուրգոսը դարձավ Իսպանիայի 34-րդ քաղաքը, որը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Եվ այսպես, Բուրգոսը դարձավ Իսպանիայի 34-րդ քաղաքը, որը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Քիչ առաջ Բուրգոսի քաղաքային նիստը միաձայն ընդունեց Արարատ Հայկական միության «Հայոց ցեղասպանության ճանաչման մասին» միջնորդագիրը, որը նիստին ներկայացրեց միության անդամ Վահե Պապյանը։

Միջնորդագրի հիման վրա, ավագանու 4 կուսակցությունները (Ժողովրդական, Սոցիալիստական, Իմախինա Բուրգոս և Քաղաքացիական) համատեղ ինստիտուցիոնալ հայտարարագիր հրապարակեցին, որով դատապարտում են ցեղասպանությունն իրականացնողներին և հորդորում Թուրքիային և, հատկապես, Իսպանիային, ճանաչել Հայոց ցեղասպանությունը, որպես այդպիսին։ Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչած 34 քաղաքներից 7-ը, այդ թվում նաև Բուրգոսը, շրջկենտրոններ են, իսկ երկուսը՝ Վալենսիան ու Մերիդան, մարզկենտրոններ։ Նաև նշենք, որ Իսպանիայի 5 մարզեր, Բասկերի երկիրը, Կատալոնիան, Բալեարները, Նավառան և Արագոնը, արդեն ճանաչել են ցեղասպանությունը և հորդորել կենտրոնական իշխանությանը՝ հետևել իրենց քայլին։