
Թուրք-վրացական սահմանը հատած ավազակախումբը մայիսի 20-ին Կարծախում հարձակվել է հովվի վրա փորձելով գողանալ խոշոր եղջերավոր անասուններ
Մայիսի 20-ի գիշերվա ժամը 1։00-ին Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղում, որը սահմանակից է ներկայիս Թուրքիայի հետ տեղի է ունեցել հերթական կողոպուտը։ Զինված մարդիկ հատելով թուրք-վրացական սահմանը մտել են Կարծախ գյուղ եւ հարձակվել հովվի վրա երեք տասնյակ անասուններ գողանալու նպատակով։ Կողոպուտ իրականացնելիս նրանք հարվածներ են հասցրել հովվին քնաբեր գազ փսխել նրա դեմքին ու ձեռնաշղթաներով կապել ձեռքերը ապա…