
Սամցխե-Ջավախքի նահանգապետի տեղակալ է նշանակվել Զուրա Խաչիձեն
Այսօր Սամցխե-Ջավախքի նահանգապետի տեղակալ է նշանակվել դերասան Զուրա Խաչիձեն։ Զուրա Խաչիձեն նահանգապետարանում զբաղվելու է մշակույթի, սպորտի, կրթության և ինքնակառավարման մարմինների հետ հարաբերություններով: Զ. Խաչիձեն Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլու երրորդ տեղակալն է։ Չնայած նրան, որ շրջանում հայերը կազմում են մեծամասնություն, այնուամենայնիվ նահանգապետարանում չկա ազգային փոքրամասնությաննը ներկայացնող ոչ մի պաշտոնյա։