
ՀՀ դեսպանության դիվանագետները մեկնել են Լարս՝ տեղում իրավիճակին ծանոթանալու և ուղևորներին սննդով և առաջին անհրաժեշտության պարագաներով ապահովելու համար
Վրաստանում ՀՀ դեսպանատունը հայտնում է, որ Վերին Լարսի անցակետում այսօր կանգեցված ավտոբուսի ուղևորները դեռևս գտնվում են ռուս-վրացական սահմանին։ Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները մեկնել են Լարս՝ տեղում իրավիճակին ծանոթանալու և ուղևորներին սննդով և առաջին անհրաժեշտության պարագաներով ապահովելու համար։ Ուղևորափոխադրող ընկերության մեկ այլ ավտոբուս գտնվում է Վերին Լարս տանող ճանապարհին և շուտով ուղևորներին կտեղափոխի Հայաստան։