
Հատուկ ջոկատայինները Ախալցխայում ձերբակալել են մեկ քաղաքացու
Այսօր առավոտյան ժամը 6:00-ին հատուկ ջոկատայիններ Կոստավա փողոցի շենքերից մեկում ապրող քաղաքացու են ձերբակալել ։ Հատուկ ջոկատայինները նախ թակել են քաղաքացու դուռը, որից հետո կոտրել բնակարանի երկաթյա դուռը եւ ձերբակալել քաղաքացուն։ Հատուկ գործողության ժամանակ ձերբակալված քաղաքացուց բացի նրա բնակարանում եղել են իր 9 ամյա երեխան եւ կինը։ Այս պահի դրությամբ այլ մանրամասներ չկան։