
Արարատ Հայկական միությունը և նրա հովանու ներքո գործող հայկական կիրակնօրյա դպրոցը 15 տարեկան են
Սեպտեմբերի 8_ին, Միսլատայի ԷԼ ՍԻԴ դպրոցում տեղի ունեցավ Իսպանիայում առաջին կիրակնօրյա դպրոցի նոր՝ 2019_2020 ուսումնական տարվա մեկնարկի հանդիսավոր արարողությունը։ Հեռավոր 2004 թվականի այս օրերը կարծես երեկ էին, երբ հիմք դրվեց թագավորությունում առաջին հայկական դպրոցին, որը հընթացս պիտի վերածվեր երկրում հիմնված առաջին հայկական կազմակերպության՝ Արարատ Հայկական միության, որն իր հիմնադրման առաջին իսկ օրվանից ստանձնել է հայապահպանության,…