
Հայկական դպրոցները Վրաստանում սահուն կերպով վերածվեցին հայալեզու դպրոցների
Վրաստանում սեպտեմբերի 16-ին բացվեց նոր ուսումնական տարին։ Եւ ինչպես երկրի վրացական հանրային դպրոցներում այդպես էլ հայալեզու դպրոցներում առաջին զանգը հնչեց բազմաթիվ հայ երեխաների համար, որոնք այս տարի հաճախեցին առաջին դասարան։ Առաջին եւ վերջին զանգերը մեր հասարակության համար տարիների ընթացքում դարձել էին հայկական դպրոց ունենալու խորհրդանիշ, քանզի այս միջոցառումների ընթացքում հայ հասարակությունը հպարտությամբ զգում էր, որ…