
Հայաստանի դեսպանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի հետ
Սեպտեմբերի 18-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում ունեցավ Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի հետ։ Հանդիպմանը կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերություններին և միջխորհրդարանական համագործակցության օրակարգին առնչվող մի շարք հարցեր։ Դեսպան Սադոյանը և խորհրդարանի նախագահը կարևորեցին երկու բարեկամ երկրների խորհրդարանների միջև ակտիվ շփումն ու համագործակցությունը։ Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայ-վրացական միջխորհրդարանական բարեկամության խմբի հայաստանյան պատվիրակության՝ Վրաստան կատարելիք առաջիկա…