ԵՄ որոշումը՝ դադարեցնելու Վրաստանին 30 մլն եվրոյի հատկացումը, անհասկանալի է․ Դարչիաշվիլի

ԵՄ որոշումը՝ դադարեցնելու Վրաստանին 30 մլն եվրոյի հատկացումը, անհասկանալի է․ Դարչիաշվիլի


Եվրամիության որոշումը՝ դադարեցնելու Վրաստանի պաշտպանության նախարարության համար նախատեսված 30 մլն եվրոյի հատկացումը, անհասկանալի է՝ հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին։

«Նման բնույթի ֆինանսական օգնությունը ծառայել և ծառայում է մեր երկրի պաշտպանունակության ամրապնդմանը և այն հնարավորությունների զարգացմանը, որոնց օգնությամբ երկիրը պետք է դիմագրավի սպառնալիքներին։ Մեզ համար անհասկանալի են մնում նման միկրոլուծումները»,- ասել է Դարչիաշվիլին։

Միևնույն ժամանակ պաշտոնյան վստահություն է հայտնել, որ 30 մլն եվրոյի հատկացման դադարեցումը չի խանգարի ԵՄ-ին Վրաստանի ինտեգրմանը:

Ավելի վաղ Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին հայտարարել էր, որ Եվրամիությունը որոշում է կայացրել սառեցնել 30 մլն եվրոն, որը նախատեսվում էր հատկացնել Վրաստանի պաշտպանության նախարարությանը: Բացի դրանից՝ նրա խոսքով, ԵՄ-ին հանրապետության անդամակցության գործընթացը նույնպես կասեցվել է։

Միջոցառում` նվիրված ՀՀ և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին

Միջոցառում` նվիրված ՀՀ և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին

Հունիսի 2-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ կառավարության տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ և պաշտոնյաներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկյա դեսպաններ ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը և ՀՀ-ում Վրաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Իրակլի Կվանճախաձեն:
Պարույր Հովհաննիսյանն իր ելույթում նշել է, որ Հայաստանը և Վրաստանը ունեն հազարամյակների ընդհանուր պատմության և քաղաքակրթական ընդհանրություններ, որոնք էլ ամուր հիմք են հանդիսանում հայ-վրացական հարաբերությունների համար: ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ ՀՀ և Վրաստանի միջև առկա են բարձր մակարդակի հարաբերություններ, ինչի մասին վկայում են ամենաբարձր մակարդակով փոխայցելությունները:
Իր խոսքում նախարարի տեղակալը նաև նշել է, որ 30-ամյակը լավ առիթ է անցած ուղին ամփոփելու և նորանոր նվաճումներով համալրելու ուղղությամբ ջանքեր գործադրելու համար, որոնք ուղղված են լինելու Հայաստանի և Վրաստանի միջև առկա բարիդրացիական հարաբերությունների առավել ամրապնդմանը և տարբեր ոլորտներում համագործակցության խորացմանը:

Բոլոր 30 երկրները միաձայն ասում են, որ անդամակցության վերաբերյալ ոչ մի որոշում չի վերանայվելու. Դավիթ Զալկալիանի

Բոլոր 30 երկրները միաձայն ասում են, որ անդամակցության վերաբերյալ ոչ մի որոշում չի վերանայվելու. Դավիթ Զալկալիանի

Արևմուտքը ցանկանում է լինել միասնական և ամուր իր դիրքորոշումներում, իսկ Ռուսաստանի Դաշնությունը պետք է տեսնի, որ նահանջ կամ վերանայում չի լինի արդեն իսկ ընդունված որոշումներում։ Սա ներառում է 2008 թվականին Բուխարեստի գագաթնաժողովի որոշումը, որտեղ շատ հստակ ասվում է, որ Վրաստանը և Ուկրաինան կդառնան ՆԱՏՕ-ի անդամներ, ասել է Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին Palitranews հեռուստաալիքի տված հարցազրույցում։

Դավիթ Զալկալիանիի խոսքով, Ռուսաստանի Դաշնության հրապարակած փաստաթուղթը վերաբերում էր Վրաստանին, ՆԱՏՕ-ի չընդլայնմանը և բաց դռների քաղաքականության անընդունելիությանը, ուստի իր ռազմավարական գործընկերների դիրքորոշումն այս հարցում շատ կարևոր էր Վրաստանի համար։

Ինչպես պարզաբանել է նախարարը մոդերատորի համապատասխան հարցին ի պատասխան, ՆԱՏՕ-ի դիրքորոշումները բաց դռների քաղաքականության վերաբերյալ չեն վերանայվի, ինչպես նաև դրանք չեն օգտագործվի որպես առևտրի լծակ «Ռուսաստանի միջամտությունն Ուկրաինայում կանխելու համար»։

«Բոլոր 30 երկրները միաձայն ասում են, որ անդամակցության վերաբերյալ ոչ մի որոշում չի վերանայվելու, նահանջ չի լինելու, կան կարմիր գծեր։ Բոլոր երկրներն ունեն դաշինք ընտրելու ինքնիշխան իրավունք՝ ապահովելու իրենց անվտանգությունը, և սա այն սահմանումն է, որը ստորագրել է ինքը՝ Ռուսաստանը»,- ասել է Դավիթ Զալկալիանին։

ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ Ուկրաինայի շուրջ իրավիճակը շատ ծանր է, և Արևմուտքի և Ռուսաստանի միջև իրադարձությունների նման սրացում վերջին տասնամյակում չի եղել։

Այսօր Արցախի անկախության հռչակման 30 ամյակն է

Այսօր Արցախի անկախության հռչակման 30 ամյակն է

Սեպտեմբերի 2-ին Արցախը տոնում է Հանրապետության օրը:

Տոնի առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել Հայաստանի և Արցախի նախագահներ Արմեն Սարգսյանը, Արայիկ Հարությունյանը։

1991թ. սեպտեմբերի 2-ին Արցախը հռչակեց իր անկախությունը, նշել է Արմեն Սարգսյանը՝ շարունակելով՝ «այս նշանակալի իրադարձության 30-ամյակը դիմավորում ենք բարդագույն ժամանակահատվածում՝ 44-օրյա պատերազմից հետո ստեղծված դժվարին իրավիճակում»:

Ցավակցելով պատերազմում զոհվածների ընտանիքներին ու հարազատներին` նախագահը շեշտել է՝ համահայկական փորձության առջև ենք, հաղթահարելու համար` համազգային միասնություն ու համախմբում է անհրաժեշտ:

«Այլևս համահայկական օրակարգի որևէ հարցում սխալվելու իրավունք չունենք», — եզրափակել է նախագահը:

«Պատմական պարտավորություն ունենք՝ ապրել ու արարել սեփական հայրենիքում»

«Մենք պատմական պարտավորություն ունենք՝ ապրել ու արարել մեր սեփական հայրենիքում`կերտել Արցախի Հանրապետությունը», — իր ուղերձում նշել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը շեշտելով՝ պետք է առաջնորդվել ազգային արժեքներով, միջազգայնորեն ամրագրված իրավունքներով։

Կարևորագույն օր համարելով սեպտեմբերի 2-ը, Արցախի նախագահը նշել է՝ «30 տարի առաջ Ստեփանակերտում գումարված՝ ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»:

«Պետականաշինության ճանապարհին մենք մեծ ձեռքբերումներ ու կորուստներ ենք ունեցել: Խոնարհվում եմ հանուն հայրենիքի ընկած նահատակների հիշատակի առջև: Անդառնալի են մարդկային կորուստները, միևնույն ժամանակ՝ պարտավորեցնող», — ասել է Արցախի նախագահը։

Օտար հոգեւորականը 30 տարի անց վերջապես հեռացվում է հայկական Ծղալթբիլա գյուղից

Օտար հոգեւորականը 30 տարի անց վերջապես հեռացվում է հայկական Ծղալթբիլա գյուղից

Օտար հոգեւորական Անատոլի Իվանյուկը, ով Ախալցխայի շրջանի կաթոլիկ հասարակության մեջ հայտնի էր իր բացասական վարկանիշով վերջապես  հեռացվել է հայկական Ծղալթբիլա գյուղի հոգեւորականի պաշտոնից։ Նրան է փոխարինելու Տեր Սահակ քահանա Աղեկյանը։ Այս տեղեկությունը Akhaltskha.Net-ին հաստատեցին Ծղալթբիլա գյուղի բնակիչները։

Նրանց խոսքերով Անատոլի Իվանյուկի գործը Վատիկանի կողմից չի սահմանափակվելու միայն հեռացումով։

Բանաստեղծ Մինաս Գրիգորենցի խոսքերով, ով Ծղալթբիլային հարեւան գյուղի բնակիչ է, Անատոլի Իվանյուկի հեռացումը մեծ եւ շատ երկար սպասված աչքալուսանք է շրջանի կաթոլիկ հասարակության համար։

 

 

 

 

Akhaltskha.Net