
Դավիթ Տոնոյանը հանդիպել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի հետ
Աշխատանքային այցով Վրաստանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նոյեմբերի 6-ին հանդիպել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի համագործակցության հարցեր, կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանում անվտանգային իրավիճակի և մարտահրավերների վերաբերյալ: Երկու պետությունների պաշտպանության նախարարները կարևորել են տարածաշրջանային անվտանգության ամրապնդման ուղղությամբ համագործակցության զարգացումը, պայմանավորվածություն են ձեռք բերել…