
ԱԽԱԼՔԱԼԱՔԻ «ԱՐՄԱԹ»-Ի ՍԱՆԵՐԸ՝ ROBOTEX ARMENIA ՄՐՑՈՒՅԹՈՒՄ
Նոյեմբերի 9-ին ԱՏՁՄ նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկեց միջազգային ամենամեծ Robotex Armenia ռոբոտաշինության մրցույթը, որին մասնակցում էին «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաները, Robotex միջազգային միավորման շուրջ 50 անդամ-երկրները և ոլորտով հետաքրքված անհատներ ու ընկերություններ։ Մրցույթին մասնակցում էր նաև Ախալքալաքի «ԱրՄաթ»-ի թիմը խմբավար Մարգարիտա Ջավարջյանի գլխավորությամբ: Ախալքալաքում «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայի հիմնման ծրագիրն իրականացվել է ՋԱՀ-ի բարերար Ավետիս Բալոյանի ֆինանսական աջակցությամբ:…