
Ղափամայի տոն՝ ձմռան առաջին օրը
2019 թվականի դեկտեմբերի մեկին Վիրահայոց թեմում նշվեց ավանդական «Ղափամայի» տոնը: Արդեն 5-րդ տարին անընդմեջ միջոցառումն իրականացվում է Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախաձեռնությամբ, Վիրահայոց թեմի հովանավորությամբ և «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ: Հայկական ազգային այս կերակրատեսակի ժողովրդականացմանը միտված գեղեցիկ տոնակատարությունը նվիրվում է ձմեռնամուտին: Ավանդույթը չխախտվեց նաև այս անգամ: Կիրակնօրյա Սուրբ Պատարագից հետո Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցուց հավատացյալները…