
«Երեկոյան Զրույց» Սբ․ Զատիկի նշանակության մասին
«Երեկոյան Զրույց» Սբ․ Զատիկի նշանակության մասին։ Հաղորդման հյուրն է Մխիթարյան միաբանության վարժարանի փոխտնօրեն Գևորգ վարդապետ Սարգսյանը։
«Երեկոյան Զրույց» Սբ․ Զատիկի նշանակության մասին։ Հաղորդման հյուրն է Մխիթարյան միաբանության վարժարանի փոխտնօրեն Գևորգ վարդապետ Սարգսյանը։
Ապրիլի 20-ին Ասպինձայի շրջանի հայաբնակ Դամալա գյուղում բացվեց «Արմաթ» ինժեներական լաբորատորիա։ Լաբորատորիան բացվեց «Ջավախքին Աջակցություն» հիմնադրամի հովանավորությամբ։ Արմաթի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին բազմաթիվ հյուրեր ինչպես Հայաստանից այնպես էլ Ջավախքի տարբեր շրջաններից։ Պատվավոր հյուրերի շարքում էին երկու երկրներից հրավիրված մի խումբ պատգամավորներ, հասարակական գործիչներ, ինչպես նաեւ Վրաստանում ՀՀ դեսպանը։ Ջավախքի ընդհանուր փոխանորդ Մաղաքիա Վարդապետ Ամիրյանը…
«Գանձասար».- Լիբիական «Այն» կայքը տեղեկացնում է՝ Լիբիայի արևելյան շրջանի ժամանակավոր կառավարության նախարարների խորհուրդը որդեգրել է միջազգային հարաբերությունների և արտաքին գործերի նախարար Աբդուլ Հատի Հուեյճի առաջարկը՝ ընդունել 1915ին, Օսմանեան կայսրության կողմից գործադրված Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը: Կառավարությունը մամուլի հաղորդագրությամբ հայտնում է, որ ներկայիս Լիբիայի նախարարների խորհրդի օրենսդրական տնօրենությունը աշխատանք է տանում բանաձևելու որոշում, որի համաձայն, Լիբիայում…
Ապրիլի 18-ի երեկոյան Ախալցխայի Սբ.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի ունեցավ Մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի Մատնության և Չարչարմանը նվիրված ծիսական արարողությունը՝ Խավարումը։ Նույն օրը նախքան խավարումը ըստ եկեղեցական ծիսկակարգի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի էր ունեցել ոտնլվայի արարողություն, որը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքը աշակերտներ հետ։
Այսօր, քաղաք Ախալցխայի երաժշտական դպրոցում անցկացվեց տեղեկատվական հանդիպում «Ներգրավվիր բյուջետավորման գործընթացին քո մասնակցությամբ»։ Շրջանի բնակիչներին, ոչ կառավարական կազմակերպությունների, լրատվամիջոցի եւ հետաքրքրված խմբերի ներկայացուցիչներին քաղաքապետ Զազա Մելիքիձեն, քաղաքապետի առաջին տեղակալ Գուրամ Մելիքիձեն եւ աջակից կազմակերպությունների, USAID-ի քաղաքավարական ղեկավարության նախաձեռնության (GGI) տնօրեն Լեւան Սամադաշվիլին մանրամասն տեղեկությունների հայտնեցին նախագծի մասին։ Ախալցխայի քաղաքապետարանի սակրեբուլոյի նախագահ Գելա Նոզաձեն եւ անցյալ…
2019 թվականի ապրիլի 17-ին, Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնում կայացավ թբիլիսահայ հասարակայնության ներկայացուցիչների ժողովը: Ժողովն իր ներկայությամբ պատվել էր Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը: Հավաքը բացեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Թեմակալ առաջնորդը ներկայացրեց Վիրահայոց թեմի Քվեմո Քարթլիի տարածաշրջանում ծառայության նշանակված հոգեշնորհ Զավեն վարդապետ Յազիչյանին: Այնուհետև առաջնորդի…
Սիրելի հայրենակիցներ. Սիրով տեղեկացնում եմ որ, ապրիլի 20-ին տեղի կունենա UFC-ի շրջանակներում , մեր լավ ընկեր՝ Ջավախքի արժանի զավակ Արման Ծառուկյանի մենամարտը ընդդեմ Դաղստանի ներկայացուցիչ՝ Իսլամ Մախաչևիի: Ի դեպ Արմանը հանդես է գալու հայկական դրոշի հովանու ներքո: Բոլոր նրանք ովքեր ցանկանում են ունկնդրել Արմանին հրավիրում ենք Նինոծմինդայի մարզադպրոց ուղիղ հեռարձակմամբ մենամարտը դիտելու: Լրացուցիչ տեղեկության համար…
Սիրելի հայրենակիցներ. Այս տարի ապրիլի 24-ին լրանում է Հայոց Ցեղասպանության 104-րդ տարելիցը: Անսահման կարեւոր է, որ մեր ժողովրդի համար այս բարդ ու նշանակալից օրը մենք բոլորս լինենք միասին: Ապրիլի 23-ին ժամը 19:30-ին Ախալցխայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց կմեկնարկի ավանդական դարձած ջահերով երթը: Ապրիլի 24-ին Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի ունենալիք Պատարագից հետո տեղի է ունենալու…
Civilnet.am-Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ապրիլի 13-14-ն այցելել է Վրաստանի հայաբնակ Սամցխե–Ջավախքի շրջան և կարևոր ուղերձներ հղել վրացերեն սովորելու, Վրաստանի քաղաքացիություն ստանալու մասին։ Զուրաբիշվիլիի այցի, շրջանում հայերենի դասավանդման, վրացերենի իմացության մակարդակի մասին ՍիվիլՆեթը զրուցում է Սամցխե-Ջավախքի Մեդիա վերլուծական կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանի հետ։ — Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Մայրենի լեզվի օրն այցելել է Ջավախք։ Ի՞նչ ուղերձներ է հղել նա, և…
Ախալցխայի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 3 հանրային դպրոցի III-2 դասարանում անցկացվեց դաս- միջոցառում նվիրված Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին։ Աշակերտները իրենց ելույթով հարգեցին զոհերի հիշատակը եւ գարնան գալուն հետ կապեցին նոր սերնդի վերածնունդը։ Այս մասին տեղեկանում ենք դպրոցի ֆեյսբուքյան էջից։
Tert.am-Tert.a 15-ին Մոսկվայում Ռուսաստանի նախաձեռնությամբ կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Էլմար Մամեդյարովի և Սերգեյ Լավրովի աշխատանքային հանդիպումը, որին նաև մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը: Հանդիպմանը շարունակվել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման…
Այս տարի ապրիլի 14-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում էր Ծաղկազարդը: Ծաղկազարդը մեծ պահքի վերջին կիրակին է, այն հիշատակություն է Հիսուս Քրիստոսի՝ հաղթականորեն Երուսաղեմ մտնելուն: Այս տոնը մեծ շուքով նշվեց նաև Ախալցխայի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։ Պատարագիչ՝ Ախալցխայի և հարակից շրջանների հոգևոր հովիվ Հոգշ․ Տ․ Թորգոմ քհն․ Վարդանյանը հավուր պատշաճի մեկնեց օրվա խորհուրդը։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ…
Ապրիլի 14-ին Վրաստանի նախագահ տիկին Սալոմե Զուրաբիշվիլին, Ախալքալաք կատարած այցի շրջանակներում, անակնկալ այցելություն կատարեց Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցի, որտեղ նրան, հոգևորականաց դասի հետ միասին, դիմավորեց Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանը: Հոգեշնորհ Հայր Սուրբը ողջունեց նախագահի այցելությունը եկեղեցի՝ կարևոր խթան համարելով հայ-վրացական եղբայրական և բարիդրացիական հարաբերությունների համար: Վրաստանի նախագահ տիկին…
Ախալցխյում ապրիլի 13-ին նշվեց նկարիչ Վահրամ Գայֆեճանի 140 ամյակը։ Միջոցառման նախաձեռնողը Վահրամ Գայֆեճանի անվան ստեղծագործական միությունն էր։ Հյուրերի շարքում էին «Ջավախքին Աջակցություն» հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի անդամ, բարերար Սոս Սահակյանը եւ ՋԱՀ-ի տնօրեն Սամվել Մկոյանը։ Միջոցառումը մեկնարկեց Վահրամ Գայֆեճյանի տան մոտ, որտեղ տան պատի վրա ամրացված է նրա հուշաքարը։ Ստեղծագործական միությունն նախագահ Ալեքսանդր Իգիթխանյանը ներկայացրեց մեծ…
Այսօր Վրաստանի նախագահն այցելել է Սամցխե-Ջավախքի շրջան։ Նահանգպետարանի շենքում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է Սամցխե-Ջավախքի նահանգապետին, շրջանի պատգամավորներին եւ քաղաքապետերին: Տեղական իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումը ավարտելով Սալոմե Զուրաբիշվիլին այցելելու է Սամցխե-Ջավախքում գործող մասնավոր ձեռնարկատիրական ընկերություններ և հանդիպել «Արտադրիր Վրաստանում» պետական ծրագրին ներգրավված ձեռնարկատերերին: Վաղը՝ապրիլի 14-ին նախագահը այցելելու է Ախալքալաք։
«Երեկոյան Զրույց» Ախալցխայի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 3 հանրային դպրոցի ուսուցիչ Գագիկ Մկրտչյանի հետ։ Զրույցի հիմնական թեման վերաբերվում է Վրաստանի հայկական դպրոցներին։
Եվ այսպես, Բուրգոսը դարձավ Իսպանիայի 34-րդ քաղաքը, որը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Քիչ առաջ Բուրգոսի քաղաքային նիստը միաձայն ընդունեց Արարատ Հայկական միության «Հայոց ցեղասպանության ճանաչման մասին» միջնորդագիրը, որը նիստին ներկայացրեց միության անդամ Վահե Պապյանը։ Միջնորդագրի հիման վրա, ավագանու 4 կուսակցությունները (Ժողովրդական, Սոցիալիստական, Իմախինա Բուրգոս և Քաղաքացիական) համատեղ ինստիտուցիոնալ հայտարարագիր հրապարակեցին, որով դատապարտում են ցեղասպանությունն իրականացնողներին…
Ապրիլի 20-ին Սամցխե-Ջավախքի Դամալա գյուղում տեղի կունենա 3-րդ «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի բացման արարողությունը և «Դամալայի օր» տոնախմբությունը։ ՋԱՀ-ը հրավիրում է բոլորին մասնակցել «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի բացման արարողությանը և «Դամալայի օր» տոնախմբությանը։
1tv.ge-Սալոմե Զուրաբիշվիլին «Մայրենի լեզվի» օրվա կապակցությամբ ապրիլի 13-14-ին կայցելի Սամցխե-Ջավախք: Վրաստանի նախագահի վարչության տեղեկությամբ, նախագահն Ախալքալաքում, տոնական պայմաններում, բացելու է վրացական այբուբենով նկարազարդված պատը և տեղի բնակչությանը դիմելու խոսքով: «Մայրենի լեզվի» օրվա առթիվ Սալոմե Զուրաբիշվիլին պարգևատրելու է Զուրաբ Ժվանիայի անվան պետական վարչարարության դպրոցի գերազանց շրջանավարտներին և հայտարարելու՝ մրցույթում հաղթող դպրոցի աշակերտներին: Վրաստանի նախագահը շրջանների հզորացմանը…
Խուլո-Զարզմա ճանապարհի նորոգման համար արդեն սկսվել են նախապատրաստական աշխատանքները։ Այս մասին հայտարարել է Վրաստանի շրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարը Խուլո այցի ժամանակ։ «Այսօր արդեն սկսվել է աշխատանքները, հավաքվել է տեխնիկան։ Սա միայն ենթակառուցվածքային նախագիծ չէ»,- նշեց Մաիա Ցքիտիշվիլին։ Խուլոյից Զարզմա տանող ճանապարհը 47 կմ է։ Այն նորոգելու համար հատկացված է 110 մլն լարի։ Նոր ճանապարհը…
Ախալցխայում ապրիլի 13-ին տեղի կունենա Վահրամ Գայֆեճանի 140 ամյակին նվիրված միջոցառում։ Միջոցառումը կազմակերպում է Վահրամ Գայֆեճանի անվան ստեղծագործողների միությունը։ Ժամը 15։00-ին ստեղծագործողների միության գրասենյակից մարդիկ կբարձրանան Վահրամ Գայֆեճանի տան մոտ եւ ծաղիկներ կխոնարհեն նրա հուշատախտակին, որից հետո կվերադառնան ստեղծագործողների միության գրասենյակ եւ կշարունակեն միջոցառումը։
Մենք բանակցային ֆորմատի փոփոխություն ոչ ակնկալում ենք, ոչ էպահանջում ենք, ոչ էլ դա համապատասխանում է մեր ցանկություններին ու տրամաբանությանը: Այս մասին այսօր՝ ապրիլի 11-ին, ԵԽԽՎ-ում հարցերին պատասխանելիս նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով թուրք պատվիրակ Այդին Քամիլի հարցին: Նրա խոսքով, այն ֆորմատը, որի շրջանակներում տեղի են ունենում ԼՂ հարցի խաղաղ կարգավորման քննարկումները ԵԱՀԿ Մինսկի խմբի…
Պատգամավորների պալատնապրիլի 10-ին ընդունել է բանաձևը,որով երկրի կառավարությանը կոչ էարվում «պաշտոնապես ճանաչելՀայոց ցեղասպանությունը» ևխնդրին տալ միջազգայինգնահատական։ Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, այս մասինհայտնում էիտալականANSA գործակալությունը։ Բանաձևը ստացել է 382 կողմ և 0դեմ ձայներ, 43 պատգամավորձեռնպահ է մնացել։
Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն այսօր հանդիպում է ունեցել Վրաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Լուիզա Վինտոնի հետ։ Հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակել ՄԱԿ-ի հովանու ներքո իրականցվող տարբեր ծրագրերի մասին։ Դեսպան Սադոյանը հետաքրքրվել է, թե Վրաստանում ՄԱԿ-ի գրասենյակն ինչպիսի ծրագրեր է իրականացնում Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում։ Լուիզա Վինտոնն իր հերթին խոսել է գրասենյակի գործունեության և սպասվելիք նախագծերի…
Վրաստանը ապրիլի 9-ը նշում է, որպես անկախության վերականգնման եւ 1989 թվականին Թբիլիսիում ԽՍՀՄ-ի պաշտպանության նախարարության զորքերի կողմից բազմահազարանոց հանրահավաքի ցրման ընթացքում զոհված մարդկանց հիշատակի օր: Ախալցխայում ամեն տարի նշում են ապրիլի 9-ը: Մարդիկ տեղական իշխանության ներկայացուցիչների հետ հավաքվում են քաղաքի կենտրոնական այգում տեղադրված ապրիլի 9-ի զոհերի հիշատակին կանգնեցված հուշաքարի մոտ, որտեղ եւ մշտապես կազմակերպվում են…
Ախալցխայի քաղաքապետարանի եւ Սամցխե-Ջավախքի պետական համալսարանի միջեւ ստորագրվել է համագործակցության հուշագիր։ Հուշագիրը ստորագրել են քաղաքապետ Զազա Մելիքիձեն եւ համալսարանի ռեքտոր Մակա Բերիձեն։ Հանդիպման շրջանակներում քննարկվեց համագործակցության ավելի խորացման եւ տարբեր ուղղություններով, հատկապես հանրային ծառայության շուրջ փորձի փոխանակման մասին։ Նշվեց, որ ապագայում քաղաքապետարանը ակտիվ ներգրավվելու է ուսանողական նախաձեռնություններում եւ նախագծերի իրականացման մեջ, շարունակվելու է առաջատար ուսանողների…
Վրաստանի հանրային դպրոցներում ավարտական քննությունների չեղարկման մասին կառավարության օրենսդրական նախաձեռնությունը ընդունվել է խորհրդարանում: Տվյալ օրինագծին աջակցել է 80 պատգամավոր, իսկ ութ պատգամավոր դեմ է քվեարկել: Քննությունների չեղարկման օրինագիծը Վրաստանի խորհրդարանի արտահերթ նիստին քվեարկության է դուրս բերվել երկրորդ անգամ, քանզի ապրիլի 5-ի օրինագծի ընդունման համար ձայները չեն բավարարել:
Ապրիլի 5-ինՍամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդությունում հանդիսավորապես տեղի ունեցավ առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանի բարիգալստյան հանդիսությունը: Հանդիսավոր արարողությանը իրենց մասնակցությունն էին բերել առաջնորդական փոխանորդության հոգևոր դասը, Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը, Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահ Նաիրի Իրիցյանը, Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, Նինոծմինդայի շրջանային ժողովի նախագահ Սմբատ Կյուրեղյանը, Ախալցիխեի շրջանային ժողովի պատգամավոր Համբարձում Բաբոյանը,…
Ապրիլի 5-ին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն ու Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանը ուխտավորաբար այցելեցին 12-րդ դարի Ճգնավորի վանք, որը ապրիլի 3-ին ենթարկվել էր վանդալիզմի: Հոգևոր հայրերը ճանապարհին հանդիպեցին Ախալքալաքի ոստիկանության ներկայացուցիչներին, ովքեր վերահսկում էին իրականացնում տեղում: Սրբավայրում Գերաշնորհ Սրբազան Հայրն ու Հոգեշնորհ Հայր Սուրբը աղոթեցին…