
Սամցխե-Ջավախքի ոստիկանության բաժնի տնօրեն Ավթանդիլ Գալդավան տեղափոխվել է Սամեգրելո
Ըստ Ներքին գործերի նախարարության տեղեկատվության Սամցխե-Ջավախքի ոստիկանության բաժնի տնօրեն Ավթանդիլ Գալդավան տեղափոխվել է Սամեգրելո: Տարածված տեղեկատվության համաձայն Ավթանդիլ Գալդավան հրաժարական է ներկայացրել: Ավթանդիլ Գալդավան նշանակվել էր Սամցխե-Ջավախքի ոստիկանության բաժնի տնօրեն 2017-ի օգոստոսին, մինչ այդ նա եղել էր Վակե-Սաբուրթալոյի բաժնի պետ: