
Վրաստանի խորհրդարանի նախագահ դարձավ Արչիլ Տալակաձեն
Վրաստանի խորհրդարանի նոր նախագահ դարձավ «Վրացական երազանք» իշխող կուսակցության ներկայացուցիչ Արչիլ Տալակաձեն: Այսօրվա նիստում իր թեկնածության օգտին քվեարկեց 94 պատգամավոր: Ընդդիմադիր խմբակցությունները` «Ազգային շարժում» եւ «Եվրոպական Վրաստան» բոյկոտել են քվեարկությունը: Տալակվաձեն քվեարկության ավարտին շնորհակալություն հայտնեց իր գործընկերներին `իրենց աջակցության եւ վստահության համար: «Ինձ համար մեծ պատասխանատվություն է վրացական խորհրդարանի նախագահ դառնալը», — ասել է Տալկվաձեն: