Վրաստանում կորոնավիրուսի հետ կապված դպրոցական արձակուրդը կսկսվի մարտի 2-ին և կտևի մինչև մարտի 16-ը

Վրաստանում կորոնավիրուսի հետ կապված դպրոցական արձակուրդը կսկսվի մարտի 2-ին և կտևի մինչև մարտի 16-ը

Վրաստանում կորոնավիրուսի հետ կապված դպրոցական արձակուրդը մարտի 9-ի փոխարեն կսկսվի մարտի 2-ին և կտևի մինչև մարտի 16-ը,- այս մասին նշված է կառավարության վարչության տեղեկության մեջ: Այսօր, Վրաստանի վարչապետի գլխավորությամբ, կայացել է կորոնավիրուսի հետ կապված ստեղծված միջգերատեսչական համակարգող խորհրդի հերթական նիստը: Նիստին, համակարգված ռեժիմում որոշում է կայացվել դպրոցներում իրականացնել առողջապահության նախարարության կողմից առաջարկված լրացուցիչ ախտահանման աշխատանքներ:…

Read More
Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի երրորդ դեպք

Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի երրորդ դեպք

Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի երրորդ դեպք: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն: Հիվանդը միջին տարիքի տղամարդ է, Վրաստանի քաղաքացի, որը փետրվարի 28-ին Իրանից վերադարձել է իր հայրենիք  Ադրբեջանի տարածքով: Գամկրելիձեի խոսքով ՝ անձնական հարցերով, նա Իրանում էր գտնվում Վրաստանի քաղաքացու հետ, ում մոտ կորոնավիրուսը հաստատվել էր…

Read More
Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալել են Բորժոմի քաղաքի քաղաքապետին

Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալել են Բորժոմի քաղաքի քաղաքապետին

Ըստ առկա տեղեկությունների ՝ Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայության հակակոռուպցիոն գործակալության աշխատակիցները կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալել են 3 անձի: Ձերբակալվածների շարքում են Բորժոմիի քաղաքապետ Լևան Լիպարտիան, Բորժոմիի քաղաքապետարանի սակրեբուլոյի նախագահ Գեորգի Գոգիչաիշվիլին և գործարար Գեորգի Ուլումբելաշվիլին: Բորժոմիի քաղաքապետարանը և Սակրեբուլոն չեն մեկնաբանել կալանավորման փաստը: Ըստ ներկայիս տեղեկությունների ՝ հետաքննությունն իրականացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի…

Read More
Վրաստանի հետ սահմանը փակելու հարց չի քննարկվում. Արմեն Գրիգորյան

Վրաստանի հետ սահմանը փակելու հարց չի քննարկվում. Արմեն Գրիգորյան

Aravot.am- «Հայաստանի ներսում քայլեր են ձեռնարկվում։ Վտանգի դեպքում համապատասխան որոշումներ կկայացնենք»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով հարցին, թե կորոնավիրուսի մուտքը մեր երկիր կանխելու համար ինչ քայլեր են ձեռնարկվում, ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Ինչ վերաբերում է Վրաստանի հետ սահմանը փակելուն, քանի որ այնտեղ էլ է կորոնավիրուսով վարակման դեպք գրանցվել, Գրիգորյանը նշեց, որ այս պահին…

Read More
Իդլիբում սպանված թուրք զինվորականների թիվը հասել է 33-ի

Իդլիբում սպանված թուրք զինվորականների թիվը հասել է 33-ի

Սիրիական Իդլիբում ավիահարվածի հետևանքով զոհված թուրք զինվորների թիվը հասել է 33-ի, ուրբաթ հայտարարել է Թուրքիայի սահմանային նահանգի նահանգապետ Հաթայ Ռահմի Դողանը: Ավելի վաղ նա հաղորդել էր 29 թուրք զինծառայողների մահվան մասին: Ըստ Դողանի ՝ վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում:

Read More
Փաշինյանն ու Ղարիբաշվիլին մտքեր են փոխանակել հակամարտությունների խաղաղ կարգավորման շուրջ

Փաշինյանն ու Ղարիբաշվիլին մտքեր են փոխանակել հակամարտությունների խաղաղ կարգավորման շուրջ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ փետրվարի 27–ին, ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիին: Ողջունելով Վրաստանի պաշտպանության նախարարի և նրա գլխավորած պատվիրակության այցը Հայաստան՝ վարչապետն ընդգծել է հայ-վրացական ռազմավարական հարաբերությունների շարունակական զարգացման կարևորությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պաշտպանական բնագավառում փոխգործակցությունը Հայաստան-Վրաստան գործընկերության կարևորագույն բաղադրիչներից է և կարևոր համարել այսօր երկու երկրների…

Read More
Հայաստանում է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունը

Հայաստանում է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունը

Փետրվարի 27-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ՊՆ լրատվական ծառայությունից։ ՀՀ ՊՆ վարչական համալիրում Վրաստանի պաշտպանության նախարարի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է Հայաստանի Հանրապետության և ՎրաստանիՀանրապետության  պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների առանձնազրուցը, որին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Քննարկվել են միջազգային և տարածաշրջանային…

Read More
Այսօր Աբաստումանի շնչառական հիվանդությունների կենտրոն են տեղափոխվել օտար երկրներից Վրաստան ժամանած 15 քաղաքացի

Այսօր Աբաստումանի շնչառական հիվանդությունների կենտրոն են տեղափոխվել օտար երկրներից Վրաստան ժամանած 15 քաղաքացի

Աբաստումանի շնչառական հիվանդությունների կենտրոնն այսօր առավոտյան ՝ փետրվարի 27-ին, ընդունել է 15 հիվանդի: Նրանք կարանտինի շրջանը կանցկացնեն հիվանդանոցում մեկուսացման մեջ: Յուրաքանչյուր պալատում տեղակայվելու է մեկ հիվանդ,Ն որը այնտեղ կմնա երկու շաբաթ: Տվյալ հիվանդանոցում տեղակայված հիվանդները կանցնեն ջերմաստիճանի զննում, իսկ եթե կասկածելի ախտանիշ առաջանա, նրանք կուղարկվեն Թբիլիսիի վարակիչ հիվանդանոց: Տվյալ հիվանդանոցի բժիշկների խոսքերով այս կենտրոնում անցնելու…

Read More
Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը

Կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է Վրաստանում: Այս մասին հայտարարեց Վրաստանի գրավյալ տարածքների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության,փախստականների հարցերով նախարար Եկատերինա Տիկարաձեն ճեպազրույցի ժամանակ: Նախարարի խոսքով ՝ վիրուսը հայտնաբերվել է Վրաստանի քաղաքացու մոտ, որը Իրանից Ադրբեջան էր ժամանել: Հիվանդին տեղափոխել են վարակիչ հիվանդությունների հիվանդանոց:  

Read More
Ախալցխայի մանկապարտեզների հայկական բաժիններում ուսուցումը այլեւս հայերեն չէ

Ախալցխայի մանկապարտեզների հայկական բաժիններում ուսուցումը այլեւս հայերեն չէ

Պարզվում է Ախալցխայի շրջանի մանկապարտեզների հայկական բաժիններում ուսուցումը հայերեն չէ։ Այս մասին պարզ դարձավ փետրվարի 4-ին ՀՀ սփյուռքի գլխավոր հանձնակատարի այցի ժամանակ, որի ընթացքում Սազել գյուղի բնակիչներից մեկը բարձրաձայնեց խնդրի մասին։ Սազել գյուղի բնակչի խոսքերով իր երեխան մանկապարտեզում չի սովորում հայերեն, ինչի մասին վկայում են երեխային սովորելու նպատակով տրված բանաստեղծությունները միջոցառումներից առաջ։ «Իմ երեխային միջոցառման…

Read More
Կորոնովիրուսի պատճառով  ժամանակավորապես փակվելու է հայ-իրանական սահմանը

Կորոնովիրուսի պատճառով ժամանակավորապես փակվելու է հայ-իրանական սահմանը

Կորոնովիրուսի պատճառով ժամանակավորապես փակվելու է հայ-իրանական սահմանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Սիրելի հայրենակիցներ, Հիմնվելով ՀՀ Պետական սահմանի մասին օրենքի 16-րդ հոդվածի վրա, որը վերաբերում է վարակիչ հիվանդությունների տարածման սպառնալիքի դեպքում պետական սահմանով հաղորդակցության ժամանակավոր դադարեցմանը, կառավարությանը արտահերթ հեռակա որոշում կընդունի Իրանի Իսլամական Հանրապետության հետ հաղորդակցությունը 2 շաբաթով դադարեցնելու…

Read More
8 բալանոց երկրաշարժ՝ Իրանում. ցնցումները զգացվել են Հայաստանի տարածքում

8 բալանոց երկրաշարժ՝ Իրանում. ցնցումները զգացվել են Հայաստանի տարածքում

Փետրվարի 23-ին, տեղական ժամանակով ժամը 09:53-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 05:53-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.390 և արևելյան երկայնության 44.600 աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Սալմաս քաղաքից 25 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 5.8 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8 բալ: Երկրաշարժը զգացվել է Երևանում՝ 3-4…

Read More
Արտաքին գործերի նախարարությունը Վրաստանի քաղաքացիներին խորհուրդ է տալիս զերծ մնալ Իրան մեկնելուց

Արտաքին գործերի նախարարությունը Վրաստանի քաղաքացիներին խորհուրդ է տալիս զերծ մնալ Իրան մեկնելուց

Արտաքին գործերի նախարարությունը Վրաստանի քաղաքացիներին կոչ է անում ձեռնպահ մնալ Իրան մեկնելուց: Այս մասին ասվում է Վրաստանի արտգործնախարարության տարածած հայտարարության մեջ: «Վրաստանի քաղաքացիների ուշադրության համար: Կորոնավիրուսի տարածման հետ կապված ստեղծված իրավիճակի պատճառով խնդրում ենք զերծ մնալ Իրան մեկնելուց: Անհրաժեշտության դեպքում Իրանում Վրաստանի քաղաքացիները կարող են կապվել Թեհրանում Վրաստանի դեսպանության հետ «թեժ գծի» միջոցով ՝ +989352110274;…

Read More
1880 Թ. ՓԵՏՐՎԱՐԻ 18, ԱԽԱԼՑԽԱ, ԵՂԻՍԱԲԵԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆԻ ՎԱՐԺՈՒՀԻՆԵՐԻ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՎԱՆԻ ՍՈՎՅԱԼՆԵՐԻՆ

1880 Թ. ՓԵՏՐՎԱՐԻ 18, ԱԽԱԼՑԽԱ, ԵՂԻՍԱԲԵԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆԻ ՎԱՐԺՈՒՀԻՆԵՐԻ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՎԱՆԻ ՍՈՎՅԱԼՆԵՐԻՆ

1880թ. փետրվարի 18-ին Ախալցխայից Եղիսաբէթեան ուսումնարանի վարժուհիք գրել են. «Նամակ խմբագրին. Լսելով լրագիրներից Վանայ գաւառի մեր ազգայնոց աղետալի վիճակը, այսինքն սովատանջութիւնը, որ արդէն լսողի վրա մի սարսափ է ձգում և որով նոքա ստիպված են յուսահատութեամբ ձեռքերնին կարկառել դէպի համարիւն ռուսահպատակ եղբարց, ուստի մենք ևս ցանկանալով որևէ միջոցաւ օգնել նոցա, բաց արինք մի ստորագրութւն Եղիսաբէթեան ուսումնարանի…

Read More
Թբիլիսիում նշվում է Հովհաննես Թումանյանի ծննդյան 151-ամյակը

Թբիլիսիում նշվում է Հովհաննես Թումանյանի ծննդյան 151-ամյակը

Թբիլիսիում նշվում է Հովհաննես Թումանյանի ծննդյան 151-ամյակ Հովհաննես Թումանյանի ծննդյան 151-ամյակի կապակցությամբ վիրահայ հասարակայնության ներկայացուցիչները այցելեցին Հայ գրողների և հասարակական գործիչների «Խոջիվանք» պանթեոն։ Արարողությանն իր մասնակցությունը բերեց նաև ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պատվիրակությունը, շտաբի պետ Արտակ Դավթյանի գլխավորությամբ, ով այս օրերին պաշտոնական այցով գտնվում է Թբիլիսիում։ Ծաղիկներ խոնարհվեցին Հովհաննես Թումանյանի շիրմաքարին, իսկ Վիրահայոց թեմի…

Read More
Զարեհ Սինանյանի այցի վերաբերյալ անդրադարձեր ՀՀ Ազգային Ժողովում

Զարեհ Սինանյանի այցի վերաբերյալ անդրադարձեր ՀՀ Ազգային Ժողովում

Հունվարի 31-ից փետրվարի 5-ը տեղի ունեցավ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի այցը Վրաստան: Վերջինս հանդիպումներ ունեցավ Վրաստանի արտաքին գործերի փոխնախարարի, հաշտության և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարարի և Սամցխե-Ջավախքի նահանգապետի հետ: Այս այցելության վերաբերյալ երկու անգամ անդրադարձ եղավ ՀՀ Ազգային Ժողովում: Առաջինը ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանի ելույթն է:

Read More
1880 Թ. ՓԵՏՐՎԱՐԻ 15, ԱԽԱԼՑԽԱ, ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՎԱՆԻ ՍՈՎՅԱԼՆԵՐԻՆ

1880 Թ. ՓԵՏՐՎԱՐԻ 15, ԱԽԱԼՑԽԱ, ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՎԱՆԻ ՍՈՎՅԱԼՆԵՐԻՆ

Լսելով, որ այժմ Վանայ մէջ մեր եղբայրները սովից զոհվում են անխնայ, ուստի սրբազան պարտք համարեցինք մենք աշակերտքս Կարապետեան միջնակարգ ուսումնարանի, հանգանակութիւն ընել մեր մէջ, որից ժողովվեցաւ 38 րուբլի, որը խոնարհաբար խնդրում ենք հասուցանել իր տեղը և թերթիդ մէջ տպագրել մասնակցողաց ազգանուններն, որք են. Վերապեանց 1ր., Ֆէնէռճեանց 1ր., Տէր-Նահապետեանց 1ր., Մանուկեանց 1ր., Ճարակեանց Յարութիւն 1ր., Եղիայեանց…

Read More
«Երեկոյան Զրույց» Էդուարդ Այվազյանի հետ

«Երեկոյան Զրույց» Էդուարդ Այվազյանի հետ

«Երեկոյան Զրույց» Ջավախքի քաղաքական, հասարակական գործիր, Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնի տնօրեն՝Էդուարդ Այվազյանի հետ։ Հաղորդման հիմնական թեման Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի այցելությունն է Ջավախք։ Անդրադարձ է կատարվում նաեւ Ջավախքի համար 2019թ․ հունիսին ԱՄՆ-ում տեղի ունեցած թելեթոն դրամահավաքին եւ իրականացվելիք ծրագրերին։

Read More
Տյառնընդառաջի տոնը Ախալցխայում

Տյառնընդառաջի տոնը Ախալցխայում

Օրհնությամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի Ընդհանուր Առաջնորդական Փոխանորդ Հոգեշնորհ Տեր Մաղաքիա Վարդապետ Ամիրյանի և Ախալցխայի և Բորժոմիի տարածաշրջանների Հոգևոր Տեսուչ Հոգեշնորհ Տեր Հակոբ Աբեղա Սահակյանի 2020թ Փետրվարի 13-ին Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում կատարվեց Երեկոյան Ժամերգություն, Տյառնընդառաջի նախատոնակ և նորապսակների օրհնության կարգ։ Հոգևոր Տեսուչ Հոգշ. Տ. Հակոբ Աբղ. Սահակյանը և Ախալցխայի հարակից շրջանների հոգևոր հովիվ Արժ….

Read More
ՀՀ-ն Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է, Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումը կընկալենք հարձակում ՀՀ-ի վրա. Նիկոլ Փաշինյան

ՀՀ-ն Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է, Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումը կընկալենք հարձակում ՀՀ-ի վրա. Նիկոլ Փաշինյան

armtimes.com Գերմանիայի Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամում անցկացվող քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց նաեւ Գերմանիայում ադրբեջանական համայնքի ներկայացուցիչը: Հարցը վերաբերում էր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը: Ադրբեջանական համայնքի ներկայացուցիչը Նիկոլ Փաշինյանին համարեց մեծ ժողովրդավար: «Ես Ձեզ համարում եմ մեծ ժողովրդավար եւ ուզում եմ հարցնել մեր կոնֆլիկտի մասին: Երբ Դուք եկաք իշխանության, շատերն Ադրբեջանում այն կարծիքին էին, որ Դուք…

Read More
Սիրիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Սիրիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Սիրիայի խորհրդարանն այսօր միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է լրագրող Սարգիս Կասարջյանը Սիրիայից: Խորհրդարանի նիստի օրակարգը ներառում էր Սիրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության հանձնախմբի կողմից ներկայացված՝ 20-րդ դարում Օսմանյան կայսրության թուրք իշխանավորների կողմից Հայոց ցեղասպանության և Սիրիայի ժողովրդի այլ ներկայացուցիչների ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը հաստատող բանաձևը։ Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր Նորա…

Read More
ՀՀ Զինված ուժերի կազմավորման տոնին նվիրված ընդունելություն Թբիլիսիում

ՀՀ Զինված ուժերի կազմավորման տոնին նվիրված ընդունելություն Թբիլիսիում

Փետրվարի 12-ին Վրաստանում ՀՀ դեսպանությունը ՀՀ Զինված ուժերի կազմավորման տոնի առթիվ Թբիլիսիում կազմակերպել էր պաշտոնական ընդունելություն, որին ներկա էին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Վրաստանի պաշտպանության փոխնախարար Դավիթ Սուջաշվիլին, ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վլադիմեր Չաչիբաիան, ՊՆ և ԶՈՒ Գլխավոր շտաբի վարչությունների և ծառայությունների պետեր, Վրաստանի ԱԳՆ պաշտոնյաներ, Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական և…

Read More
Նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նատելա Տուրնավայի հետ

Նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նատելա Տուրնավայի հետ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Վրաստանայցի շրջանակում հանդիպել է նաև Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նատելա Տուրնավայի հետ։ Հանդիպման օրակարգում եղել են հարևան երկու երկրների միջև առկա էներգետիկ համագործակցության շրջանակում ընթացիկ ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր։ Արձանագրվել են վերջին ձեռքբերումները Հայաստան-Վրաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի և Դդմաշենի ենթակայանի կառուցման ծրագրի իրականացման ուղղությամբ: «Մեր…

Read More
Աջակցում ենք Վրաստանի իշխող կուսակցության և ընդիմության միջև երկխոսությանը. ԱՄՆ-ի դեսպանատուն

Աջակցում ենք Վրաստանի իշխող կուսակցության և ընդիմության միջև երկխոսությանը. ԱՄՆ-ի դեսպանատուն

Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը տարածում է հայտարարություն, որտեղ իր աջակցությունն է հայտնու Վրաստանի իշխող կուսակցության և ընդդիմության միջև քաղաքական երկխոսությանը, որը նպատակ ունի Վրաստանում ստեղծել այնպիսի ընտրական համակարգ, որն առավելագույնս օգտակար կլինի վրաց ժողովրդին: «Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը աջակցում է իշխող կուսակցության և ընդիմության ներկայացուցիչների միջև երկխոսությանը, որը նպատակ ունի Վրաստանում ստեղծել այնպիսի ընտրական համակարգ, որն առավելագույնս…

Read More
«Հայդուկ» կազմակերպությունը և ԱՄՆ Գեոպոլիտիկ ակումբը Գլենդելի քաղաքային խորհրդի առաջիկա ընտրություններում աջակցում են Արտաշես «Արդի» Քասախյանին

«Հայդուկ» կազմակերպությունը և ԱՄՆ Գեոպոլիտիկ ակումբը Գլենդելի քաղաքային խորհրդի առաջիկա ընտրություններում աջակցում են Արտաշես «Արդի» Քասախյանին

ԱՄՆ–ում գործող արցախյան պատերազմի և ԱՄՆ բանակի վետերանների «Հայդուկ» կազմակերպությունը և ԱՄՆ Գեոպոլիտիկ ակումբը Գլենդելի քաղաքային խորհրդի մարտի 3–ին կայանալիք առաջիկա ընտրություններում միանշանակ աջակցում են Արտաշես «Արդի» Քասախյանին։ Պարոն Քասախյանի հետ մեր համագործակցությունը տարիների պատմություն ունի, իրեն ճանաչում ենք որպես պարկեշտ, քաղաքին և, մասնավորապես, Հայ համայնքին նվիրված անձնավորություն, պաշտոնյա; Կոչ ենք անում Գլենդելի ազգաբնակչությանը անպայման…

Read More
ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն կկայանա ապրիլի 5-ին

ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն կկայանա ապրիլի 5-ին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ փետրվարի 9-ին, ղեկավարվելով Սահմանադրության 206-րդ հոդվածով, հրամանագիր է ստորագրել, որով Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի օր է նշանակել 2020թ. ապրիլի 5-ը, այս մասին տեղեկացնում է armtimes.com կայքը։ Այն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ Նշենք, որ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին որոշումն ԱԺ-ն ընդունել էր 2020թ. փետրվարի 6-ին: Փետրվարի 7-ին այն Ազգային ժողովի…

Read More
Ախալցխա-Նինոծմինդա ավտոճանապարհին արգելվել է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը

Ախալցխա-Նինոծմինդա ավտոճանապարհին արգելվել է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը

Բարդ օդերևութաբանական պայմանների, ձյան, ձնաբքի և վատ տեսանելիության պատճառով, միջազգային նշանակության Ախալցխա-Նինոծմինդա (Հայաստանի Հանրապետության սահման) ավտոճանապարհի կմ90-կմ112 հատվածում արգելված է կցովի, կիսակցովի ավտոտրանսպորտի և ավելի քան 30 տեղ ունեցող ավտոբուսների երթևեկությունը, իսկ մնացած տիպի ավտոտրանսպորտի համար երթևեկությունն ազատ է: Տեղեկությունն այս մասին տարածում է Վրաստանի ավտոճանապարհային վարչությունը: «Ճանապարհի մնացած հատվածներում ավտոտրանսպորտի երթևեկությունն ազատ է»,- նշված…

Read More
Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի Վրաստան այցի ամբողջական նկարագիրը

Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի Վրաստան այցի ամբողջական նկարագիրը

Հունվարի 31-ից փետրվարի 5-ը ՀՀ սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը եւ տվյալ գրասենյակի համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Հայկ Ենգիբարյանը գտնվում էին Վրաստանում։ Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի գործուղումը Վրաստան տեղի էր ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ: Փետրվարի 1-ից 3-ը Զարեհ Սինանյանը Թբիլիսիում տարբեր տեսակի հանդիպումներ է ունեցել ինչպես Վրաստանի իշխանությունների այնպես…

Read More
Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյան այցելել է Ախալքալաք

Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյան այցելել է Ախալքալաք

Աշխատանքային այցով Վրաստանում գտնվող ՀՀ Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այսօր Ախալքալաքում էր։ Նա հանդիպում է ունեցել հայության հետ, պատասխանել վերջիններիս հարցերին։ Հանձնակատարը նաև եղել է Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում, ապա առաջնորդարանում հանդիպում ունեցել Սամցխե-Ջավախքի և Ծալկայի փոխառաջնորդ Մաղաքիա վարդապետ Ամիրյանի հետ։ Զարեհ Սինանյանը նաև այցելել «Jnews» լրատվական կայքի խմբագրություն և Ախալքալաքի «Արմաթ» ինժեներական…

Read More
Զարեհ Սինանյանը այցելեց Ախալցխա

Զարեհ Սինանյանը այցելեց Ախալցխա

Վրաստանում պաշտոնական այցով գտնվող ՀՀ սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ՀՀ դեսպանի ուղեկցությամբ  փետրվարի 4-ին այցելեց Ախալցխա։ Առաջին ընդունելությունը Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլու մոտ էր, որտեղ կողմերը քննարկեցին ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Հանդիպմանը քննարկվել է նաեւ նահանգին առնչվող բազմաթիվ հարցեր, նախանշվել հետագա համագործակցության մի շարք ծրագրեր։ Հանդիպմանը ներկա էին նաև Վրաստանի խորհրդարանում Ախալցխան ներկայացնող պատգամավոր…

Read More