
1000-ամյակով այստեղ ապրած ժողովուրդները կարող են պլանավորել 100-ամյակով համատեղ կյանքը
Հայ եւ վրացի ժողովուրդները տարածաշրջանում ապրել են հազարամյակներով եւ չունեն թշնամանքի պատմություն: armtimes.com
Հայ եւ վրացի ժողովուրդները տարածաշրջանում ապրել են հազարամյակներով եւ չունեն թշնամանքի պատմություն: armtimes.com
Ավարտվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ, Նիկոլ Փաշինյանի այցը Վրաստան: Հայ գործընկերոջը, կառավարական պատվիրակության հետ միասին, Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան միջազգային օդանավակայանում ճանապարհել է Վրաստանի կառավարության ղեկավար Գիորգի Գախարիան: Պաշտոնական այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է իր վրացի գործընկեր Գիորգի Գախարիայի, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի և խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեի հետ: Աղբյուր` 1tv.ge
Թբիլիսիում Վրաստանի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանի հարցին Վրաստանի հետ ռազմավարական բնույթի հարաբերություններ ձեւավորելու վերաբերյալ պատասխանեց, որ այդ պրոցեսը սկսված է եւ քայլ առ քայլ մոտենալու են դրան։ Նրա խոսքերով երկու երկրները տարբեր ռազմաքաղաքական դաշինքների եւ ինտեգրացիոն միավորների անդամ են ու այդ է…