Վրաստանը դիմել է Համաշխարհային բանկին Սև ծովի ստորջրյա էլեկտրահաղորդման նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորման համար, նախնական պայմանավորվածություն արդեն ձեռք է բերվել $75 մլն-ի համար

Վրաստանը դիմել է Համաշխարհային բանկին Սև ծովի ստորջրյա էլեկտրահաղորդման նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորման համար, նախնական պայմանավորվածություն արդեն ձեռք է բերվել  մլն-ի համար

Վրաստանը դիմում է Համաշխարհային բանկին Սևծովյան ստորջրյա էլեկտրահաղորդման գծի նախագծի տեխնիկատնտեսական ուսումնասիրության համար, արդեն ձեռք է բերվել 75 միլիոն դոլարի նախնական պայմանավորվածություն,- նշվում է կառավարության աշխատակազմի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Նրանց տվյալներով՝ կառավարության այսօրվա նիստում քննարկվելիք հարցերի թվում է եղել Վրաստանի կառավարության որոշման նախագիծը՝ «Սևծովյան ստորջրյա էլեկտրահաղորդման գծի նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորման իրականացման համար դրամահավաքի մասին»։
«Մասնավորապես, Վրաստանի նախաձեռնությամբ սկսել են աշխատանքները նախագծի վրա, որը ենթադրում է Կովկասի տարածաշրջանի և Եվրոպայի էներգետիկ կապը Սև ծովում բարձրավոլտ ստորջրյա հաղորդման գծի միջոցով։ Մասնավորապես, Սև ծովի հատակով անցնող էլեկտրահաղորդման գիծը կմիացնի Վրաստանի և Ռումինիայի էներգահամակարգերը։
Արդեն ընթանում են տեխնիկական հետազոտություններ, որոնց համար հատկացվել է 2,5 մլն եվրոյի չափով ֆինանսավորում, որը կավարտվի այս տարի։
Միաժամանակ, Վրաստանի կառավարության որոշմամբ, Ֆինանսների նախարարությունը դիմում է Համաշխարհային բանկին Սևծովյան ստորջրյա էլեկտրահաղորդման գծի նախագծի տեխնիկատնտեսական ուսումնասիրություն իրականացնելու նպատակով՝ կապված 75 միլիոն ԱՄՆ դոլարի դրամահավաքը, որի շուրջ արդեն նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել բանկի հետ՝ թե՛ գումարի չափի, թե՛ կոնկրետ ուղղությունների վերաբերյալ։
Վրաստանը, Ադրբեջանը, Ռումինիան և Հունգարիան անցյալ տարվա դեկտեմբերի 17-ին ստորագրեցին Սև ծովով էլեկտրաէներգիայի փոխանցման ստորջրյա մալուխի նախագիծը։Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի առաջին ալիքի կայքից։

Ֆրանսիայում կորոնավիրուսից մահացավ 75-ամյա Պատրիկ Դեւեջյանը

Ֆրանսիայում կորոնավիրուսից մահացավ 75-ամյա Պատրիկ Դեւեջյանը

Ֆրանսիական «Լե Ֆիգարո» թերթը գուժեց Պատրիկ Դեւեջյանի մահը: Նա կորոնավիրուսի հիվանդությամբ հոսպիտալ էր տեղափոխվել չորեքշաբթի օրը՝ մարտի 26-ին: 75-ամյա Պատրիկ Դեւեջյանը Ֆրանսիայում հայտնի քաղաքական գործիչ էր, մի քանի կարեւոր պաշտոններ է զբաղեցրել Ֆրանսիայի կառավարությունում, եղել է արդյունաբերության նախարար, Անտոնի քաղաքի քաղաքապետը: Նա Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի փաստաբանն էր, եւ մեկ այլ նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի մտերիմ ընկերը: Պատրիկ Դեւեջյանը հայտնի է Հայ դատի համար իր պայքարով, նրա դերակատարումը մեծ է եղել Ֆրանսիայում հայոց Ցեղասպանության ընդունման եւ այդ թեմայով տարբեր օրենսդրական նախագծերի շրջանառման մեջ: Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության միջև բարեկամական կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար 2014թ. պարգևատրվել է Պատվո շքանշանով։

Aravot.am