
Ավարտվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի այցը Վրաստան
Ավարտվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ, Նիկոլ Փաշինյանի այցը Վրաստան: Հայ գործընկերոջը, կառավարական պատվիրակության հետ միասին, Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան միջազգային օդանավակայանում ճանապարհել է Վրաստանի կառավարության ղեկավար Գիորգի Գախարիան: Պաշտոնական այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է իր վրացի գործընկեր Գիորգի Գախարիայի, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի և խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեի հետ: Աղբյուր` 1tv.ge